Մեկնարկում է «Բաբաջանյան ֆեստ»-ը
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը տեղի կունենա «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90–ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակում կկայանա 6 համերգ:
Նոյեմբերի 21-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ:
Ծրագրում՝
Առնո Բաբաջանյան Արիա-վոկալիզ
Թավջութակի կոնցերտ
Հերոսական բալլադ
Մենակատարեր` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո)
Արամ Թալալյան (թավջութակ)
Արուս Աճեմյան (դաշնամուր)
Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19-ին:
Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ:










