Գույնի և ձևի փոխակերպման գաղտնիքները՝ երեխաների համար

17:16 • 19.11.11

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շաբաթը երկու անգամ կրթական ծրագրի շրջանակում 5-15 տարեկան երեխաները բարձր արվեստի հետ առնչվելու հնարավորություն են ստանում: Ծրագիրն իրականացվում է «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակում: Երեխաները նախ ծանոթանում են Վազարելիի բազմակողմանի արվեստին, այնուհետև դասական երաժշտության ուղեկցությամբ փորձում վերատադրել տեսածը կամ ստեղծել սեփական գլուխգործոցը: Այս և մեծահասակների համար պարբերաբար կազմակերպվող նմանատիպ ծրագրերին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Ծրագիրն անվճար է, անհարժեշտ է միայն նախօրոք գրանցվել: