Չինացիները մերկանում են՝ ի պաշտպանություն Այ Վեյվեյի (լուսանկարներ)

13:33 • 21.11.11

Twitter-ի և այլ սոցիալական ցանցերի մոտ 100 չինացի օգտատերեր բողոքի ակցիա են սկսել` կայքերում տեղադրելով իրենց մերկ լուսանկարները: NEWSru Israel-ի հաղորդմամբ`այդ քայլով նրանք իրենց աջակցությունն են հայտնում Չինաստանի իշխանությունների կողմից պոռնոգրաֆիայի տարածման մեղադրանքով հետապնդվող հայտնի չին նկարիչ Այ Վեյվեյին:

Օրեր առաջ ոստիկանությունը հարցաքննել է լուսանկարիչ Ժաո Ժաոյին, ով օգոստոսին լուսանկարել էր մերկ Այ Վեյվեյին չորս մերկ կանանց հետ: Նման լուսանկարների տարածումը, չինական օրենքների համաձայն, համարվում է ծանր հանցանք:

«Մերկ ակցիան» կրում է «Այ Վեյվեյի երկրպագուները մերկանում են: Չինաստանի իշխանություններ, մերկությունը պոռնոգրաֆիա չէ» նշանաբանը:

Նախորդ շաբաթ Այ Վեյվեյն այս առիթով Reuters-ին ասել էր, որ իր լուսանկարը որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել, և արվել է «մեկուսացման վախից ձերբազատվելու համար»:

Նկարիչն ավելի վաղ 80-օրյա կալանքի էր դատապարտվել հարկերի վճարումից խուսափելու համար:

В Twitter и других соцсетях поднялась волна публикаций любительских фотографий с изображением китайцев - как мужчин, так и женщин

Речь идет о массовой акции поддержки известного китайского художника Ай Вэйвэя, преследуемого властями КНР

На момент публикации данного сообщения, около 100 китайских пользователей сети интернет опубликовали в сети собственные

Голая массовка в интернете проходит под лозунгом:

Китайцы утроили в соцсетях