Վախճանվել է «կրկնօրինակման արքա» Արտյոմ Կարապետյանը

19:37 • 21.11.11

Մոսկվայի Կինոյի տանը նոյեմբերի 22-ին տեղի կունենա ռուսական թատրոնի և կինոյի դերասան, սցենարիստ, «կրկնօրինակման արքա» Արտյոմ Կարապետյանի քաղաքացիական հոգեհանգիստը: Նա կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում:

Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Վագանկովի գերեզմանատանը:

«Իր ամբողջ կյանքի ընթացքում նա ծառայել է Ձերդ գերազանցություն կինոյին, և դա արել է պատվով ու փառքով: Նա թողել է աննկարագրելի հետք սովետական, ռուսական կինոյի պատմության մեջ: Հանդիսատեսը հիշում ու սիրում է նրա ստեղծած կերպարները»,- նշել են Կինեմատոգրաֆիստների միությունում:

Արտյոմ Կարապետյանը կրկնօրինակել է բազմաթիվ ֆիլմեր ու հեռուստասերիալներ, նաև նկարահանվել մի շարք ֆիլմերում` «Սիրտը երգում է»,«Ուրվականները լքում են բարձունքները», «Կամոյի վերջին սխրանքը», «Խիղճ» և այլն:

Նա կրկնօրինակել է նաև համաշխարհային մեծություններից Ալբերտո Սորդիին, Պիտեր Ուստինովին, Ժան Մարեին, Ժերար Ֆիլիպին և այլոց: