Պուտինը կոչ է անում պայքարել կինոէկրաններին բռնության տեսարանների դեմ

20:17 • 21.11.11

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսական կինոհանրությանը էթիկայի նոր նորմեր սահմանել`հիմք ընդունելով նախորդ դարի ամերիկյան փորձը: Այսօր Կինեմատոգրաֆիստների խորհրդում ելույթ ունենալով` վարչապետը հիշեցրել է Հեյսի հոլիվուդյան կոդեքսի մասին, որը 37 տարի շարունակ ԱՄՆ կինոարտադրության ոլորտում համարվել է ոչ պաշտոնական չափանիշ, և որն արգելում է ցանկացած բռնության տեսարան էկրաններին:

«Մեր հեռուստատեսային և ռադիոեթերները հագեցած են բռնության, դավաճանության և սպանության տեսարաններով»,- ասել է Պուտինը:
Ինչպես նշել է «Ռիա նովոստին», միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ պետությունը չի պատրաստվում գնալ գրաքննության ճանապարհով: