«Բաբաջանյան ֆեստ». երկրորդ համերգը՝ այսօր

13:49 • 22.11.11

Այսօր, ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը երկրորդ համերգը:

Ծրագրում՝

Առնո Բաբաջանյան Վեց պատկեր դաշնամուրի համար

Ջութակի սոնատ

Լարային կվարտետ No.3
(նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին)

Դաշնամուրային տրիո

Մենակատարներ` Արմեն Բաբախանյան (դաշնամուր)

Արամ Թալալյան (թավջութակ)

Ջեմմա Աբրահամյան (ջութակ)

Ստեփան Խալաթյան ( ջութակ)

Գոռ Հովհաննիսյան (ալտ)

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի`«Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19-ին:

Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: