Ձկնորսը Դնեպրից հնագույն սուր է որսացել (լուսանկարներ)

17:58 • 22.11.11

Զապորոժիեի բնակիչը ձկնորսության ժամանակ Դնեպր գետից ձկան փոխարեն հնագույն սուր է «որսացել»: Ուկրաինական հեռուստաալիքի տեղեկացմամբ` ձկնորսն այն հանել է 22 մետր խորությունից:

Յուրօրինակ գտածոն հանձնվել է «Խորտիցա» թանգարան-արգելոցին: Մասնագետները հայտնել են, որ սուրը պատրաստվել է մոտավորապես 10-րդ դարում: Ենթադրվում է, որ այն պատկանել է Կիևի իշխան Սվյատոսլավ Իգորևիչին, որն ապրել է 942-972 թվականներին: Նա մահացել է հենց Խորտիցայի մոտ մղված մարտերում: Ի դեպ, պատմաբանները նշել են, որ 1950-ականներին նույն հատվածում հայտնաբերվել են այլ հնագույն ու թանկարժեք իրեր:

Սուրը պետք է հանձնվի մասնագետներին`վերականգնման համար, որից հետո փորձագետները կկարողանան կարդալ փորագրված նշանները`տիրոջ վերաբերյալ տեղեկությունը հաստատելու համար: