Արշոյի լավագույն կտավները՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

12:00 • 22.11.11

Նոյեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա հայտնի նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն):

Նկարչի 72-ամյակի նախօրեին բացվող այս ցուցահանդեսի խորհուրդը մեծ է, և այդ խորհուրդը կարելի է հասկանալ միայն նրա գունաշխարհին ծանոթանալով: