Ուսանողները ցուցադրեցին իրենց հիպերռեալիստական աշխատանքները
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողները ցուցադրել են իրենց առաջին հիպերռեալիստական աշխատանքները: Կազմակերպիչների խոսքերով Հայաստանում իր տեսակի մեջ միակ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու հիպերռեալիստական ժանրի հետ, իսկ ուսանողներին` հմտանալ այս ժանրում: Երիտասարդ դիզայներների վեց տասնյակից ավելի նկարները համալսարանի սրահում կցուցադրվեն շուրջ մեկ շաբաթ:










