Տարեվերջին Գյումրիում կբացվի Ռուսական գրքի տուն

17:40 • 22.11.11

Տարեվերջին Գյումրիում կբացվի Ռուսական գրքի տուն: Ռուսական գրքի տունը լինելու է ոչ միայն գրախանութ, այլ նաև մշակութային կենտրոն և զբաղվելու է հասարակական-մշակութային գործունեությամբ: Այս մասին հայտնում են ԱՊՀ երկրների երիտասարդական միությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երևանում բացվեց Ռուսական գրքի տունը, որը գտնվում է Մաշտոցի 37 հասցեում: Գյումրիի ռուսական Գրքի տունը իրականացնելու է այն ծրագրերը, որոնք իրականացնում է Երևանի ռուսական գրքի տունը, այն է` հրապարակելու է «Հայաստանի ռուսական աշխարհն» ամսագիրը, որտեղ լուսաբանվելու են արդի հարցեր` կապված Հայաստանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ: Ռուսական գրքի տան կազմում հետագայում գործելու են քննարկումների ակումբ և Ռոսիա հասարակական մամլո կենտրոնը` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համար:

Աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի տարբեր մարզերում Ռուսական գրքի տներ, այնպես էլ Ռուսաստանի հայաշատ քաղաքներում և մարզերում Հայկական գրքի տներ ստեղծելու համար։