Մայքլ Ջեքսոնի Neverland-ի իրերը կցուցադրվեն ֆոտոցուցահանդեսում
Մայքլ Ջեքսոնի Neverland ռանչոյի իրերը կցուցադրվեն նյույորքցի լուսանկարիչ Հենրի Լյութվայլերի ֆոտոցուցահանդեսում: Ըստ «Ռիա նովոստիի»` ցուցահանդեսը կբացվի վաղը, «Ազատություն» պատկերասրահում:
«Առաջին անգամ մարդկանց հնարավորություն կտրվի դիտել միլիոնավոր բյուջե արժողությամբ տեսահոլովակների ու մեծամասշտաբ շոուների հակառակ կողմը: Կոտրելով մեդիաների ստեղծած միֆը՝ Լյութվայլերը ստեղծում է մարդու դիմանկար»,- ասված է սրահի տարածած հաղորդագրության մեջ:
Ջեքսոնի ռանչոն երկար ժամանակ եղել է մամուլի ուշադրության կենտրոնում: Երգիչը Neverland-ում հյուրընկալել է բազմաթիվ երեխաների, որից հետո նրան սկսեցին մեղադրել դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այդ դեպքից հետո Ջեքսոնը տեղափոխվեց ռանչոյից, իսկ նրա տան իրերը պետք է աճուրդի հանվեին: Հենց այդ ժամանակ էլ արվել են լուսանկարները, որոնք կցուցադրվեն «Ազատություն» պատկերասրահում:










