Լայզա Մինելին ընկել է շան վրա ու կոտրել ոտքը
Լեգենդար դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին կոտրել է ոտքը: «Ես ընկել եմ շանս վրա և կոտրել ոտքս երեք տեղից»,- մամուլին ասել է «Կաբարե» հանրահայտ ֆիլմի հերոսուհին:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` 65-ամյա դերասանուհին այժմ տեղաշարժվում է անվասայլակով:
Մինելին, ով ամուսնացել է չորս անգամ և նույնքան էլ՝ ամուսնալուծվել, հայտարարել է, որ երկու երկրպագու ունի: «Ես հանդիպում եմ երկու մարդու հետ, ավելին չեմ կարող ասել»,- ասել է նա: Իսկ այն հարցին` չի՞ պատրաստվում ամուսնանալ, պատասխանել է. «Ինչո՞ւ նորից ամուսնանամ: Հասուն տարիքում դա արդեն էական դեր չի խաղում, եթե սիրում ես ինչ-որ մեկին, ապա պարզապես սիրում ես»:










