Ջորջ Մայքլը հոսպիտալացվել է, համերգները հետաձգվել են
Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը հոսպիտալացվել է Վիեննայում: ORF հեռուստաալիքի հաղորդմամբ` երգչի` Վիեննայում նախատեսված համերգը հետաձգվել է մեկնարկից ընդամենը երկու ժամ առաջ:
Ջորջ Մայքլի պաշտոնական ներկայացուցիչ Կոննի Ֆիլիպելոն ասել է, որ երգչի մոտ թոքաբորբ է, և ներկայում նա բուժվում է:
Նրա խոսքով` հիվանդության պատճառով հետաձգվել են նաև ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում և Ուելսում նախատեսված համերգները: Դրանք, ըստ հեռուստաալիքի, հավանաբար տեղի կունենան հաջորդ տարվա ապրիլին:










