Համացանցում հայտնվել է Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտի արյունոտ պաստառը
Համացանցում հայտնվել է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտի` «Արյան ու մեղրի երկրում» դրամայի պաստառը: Ֆիլմը, որն ամերիկյան էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 23-ին, պատմում է Բոսնիայում 1992-1995 թվականներին տեղի ունեցած պատերազմի մասին:
Պաստառը տեղադրված է Total Film-ի կայքում: Դրա վրա պատկերված է Բալկանյան տարածաշրջանը` երկու սիրահարների՝ արյամբ ներկված ուրվագծով:
Ֆիլմի վերնագրի հիմքում ընկած են թուրքական «բալ» (մեղր) և «քան» (արյուն) բառերը (Բալկան):










