Օպերային երգչուհու արվեստը մետրոյում 25 դոլար են գնահատել
Ուելսի օպերայի երգչուհի Քեթրին Ջենքինսը երգել է Մեծ Բրիտանիայի մետրոներից մեկում և 45 րոպեում վաստակել ընդամենը 25 դոլար:
Ինչպես տեղեկացրել է The Daily Mail պարբերականը, երգչուհին եղել է կեղծամով և կատարել իր վերջին` «Daydream» ալբոմում ընդգրկված երգերը: Որոշ ժամանակ երգչուհուն ոչ ոք չի ճանաչել:
Այս փորձը Քեթրին Ջենիքսը իրականացրել է «ES Magazine» լոնդոնյան պարբերականի հանձնարարությամբ: Երգչուհին խոստովանել է, որ սկզբում վախեցել է, բայց երկրորդ երգից հետո մարդիկ կանգ են առել և սկսել ունկնդրել նրան: Երգչուհուհուն դուր է եկել մետրոյում երգելը, քանի որ այնտեղ ակուստիկ համակարգը հիանալի է: Ելույթից հետո նա սկսել է ստորագրություններ բաժանել:
Քեթրին Ջենքինսը հայտնի է Մեծ Բրիտանիայում: Նա առաջին երգչուհին է եղել, ով 2 տարի շարունակ արժանացել է Classic մրցանակին:










