Կարավաջոյի կտավները կցուցադրվեն Մոսկվայում

13:33 • 25.11.11

Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում նոյեմբերի 26-ին կբացվի իտալացի նկարիչ Միքելանջելո դա Կարավաջոյի աշխատանքների ցուցահանդեսը: Այս նկարչի աշխատանքների փոքր մասն է հասել մեր օրեր, այդ պատճառով ցուցահանդեսում կներկայացվի ընդամենը 11 աշխատանք:

Ըստ «Ռիա նովոստիի»` թեև չի նշվում` որ կտավներն են ցուցադրվելու, սակայն հայտնի է, որ կցուցադրվի նրա ամենահայտնի կտավներից մեկը`«Դագաղին հանձնում»-ը, որը շատ հազվադեպ է դուրս բերվում Վատիկանի պալատից:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2012 թվականի փտրվարի 19-ը: