Մահացել է իսպանացի երգչուհի Մոնսերատ Ֆիգերասը
Բարսելոնայում 70 տարեկան հասակում մահացել է հնագույն կատալոնյան երաժշտության կատարողՄոնսերատ Ֆիգերասը: Այս մասին տեղեկացնում է Gramophone հրատարակությունը:
Ամուսնու` հայտնի երաժիշտ Ժորժ Սևալի հետ նրանք հարստացրել են միջնադարյան երաժշտության բեմը` ուսումնասիրելով իսպանական երաժշտության և արվեստի ժառանգությունները և ստեղծելով Hesperion XX անսամբլը և սեփական Alia Vox լեյբլը:
Նրանք հետաքրված էին նաև Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հնագույն երաժշտությամբ:
Երգչուհին անցած տարի հանդես էր եկել Մարոկոյում`Ֆեսկ փառատոնում, որտեղ իր ամուսնու և տարբեր երկրներից ժամանած այլ երաժիշտների հետ միասին ներկայացրել էր երաժշտության մեջ հին Յերուսաղեմի կերպարը:










