Երևանում կկայանա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումը

19:12 • 26.11.11

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.40, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ավարտին տեղի է ունենալու հայտարարություն լրագրողների համար:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի դիմավորման արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, ժամը 9.30, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ նախատեսվում է նաև հանդիպում լրագրողների հետ:

Հիշեցնենք, որ վրացական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը չի մասնակցելու նիստին։ Պատճառը հայտնի չէ։