Մինասի «Հայաստան» որմնանկարը հավերժ մնալու է Վահրամաբերդում (տեսանյութ)
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չտվեցին համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերևս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն։
Այսօր որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով ՀԿ ներկայացուցիչներն այցելել են Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը:
Սովորականի նման, այս անգամ ևս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի շուրջբոլորը օտար մարդ նկատելով մոտեցան և սկսեցին հետաքրքրվել մեր այցելության դրդապատճառների մասին: Ինչպես միշտ, նրանք մնում են նույն կարծիքին. «Մինասի որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում»:
Որմնանկարի ճակատագրի մասին խնդրով «Շիրակ կենտրոն»-ը զրուցել է համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանի հետ:
Մանրամասը՝ տեսանյութում










