Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26-ի մոտ Հայաստանի հիմնը երգեց և բարի գիշեր մաղթեց հավաքվածներին (տարբերակ 20)
Ազատության հրապարակում կրկին մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ այսօր կայացած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանրահավաք էր կազմակերպվել, որն ուղեկցվեց նաև «Նոր Հայաստանի երդմնակալությամբ»։
Հանրահավաքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հանրահավաքին կհետևի քայլերթ, ապա Ազատության հրապարակում կհնչի երգ-երաժշտություն, իսկ ժամը 18-ին կրկին տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ կհնչեն այլ ելույթներ։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը չի ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վեհափառ Հայրապետին, այլ ճանաչում է ժողովրդին։ Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի կենտրոնով և փորձեցին գնալ Բաղրամյան 26, սակայն ոստիկանները խոչընդոտեցին և նրանք վերադարձան Ազատության հրապարակ։
Այդ ընթացքում եղան նաև մի շարք ակտիվիստների բերման ենթարկելու դեպքեր։
Այսօր Ազատության հրապարակում և դրան հաջորդած իրադարձություններին կարող եք հետևել այստեղ։
18.50
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություններից պահանջեց ազատել Ոստիկանության բաժանմունքում գտնվող երիտասարդ ակտիվիստներին, որոնց անվանեց քաղաքական բանտարկյալներ և ձերբակալել իրեն: «Մեր տղաներին և աղջիկներին, մարդ եք, հայ եք, հայաստանցի եք, վերցրեք ինձ, Սերժ Սարգսյան, վերցրեք ինձ կեղտոտ դատախազ Աղվան Հովսեփյան, ազգային հերոս Սեյրան Օհանյան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պահանջելով իր խոսքով՝ կեղծ երդում իրականացրած Սերժ Սարգսյանից, «գեներալ-զորավարից ու Գորիկից» հարգել ՀՀ քաղաքացիներին և ազատել Մարիամ Սուխուդյանին ու մյուսներին:
«Մենք գնում ենք հանելու»,- գոռացին մի քանի հավաքվածներ, որին միացան նաև «հիմա, հիմա» կոչեր անողներ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ գիտի՝ շատ բան կա կուտակված:
«Կոնկրետ ա էդի»,- նկատեց տղամարդը՝ նկատի ունենալով «կուտակվածը», որին ի պատասխան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ «կոնկրետը իմ կյանքն է, ախպեր»։
«Զադնի դնել չկա»,- նրան իր խոսքը հիշեցրին շարքերից:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պահանջեց ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Վեհափառ Հայրապետի հրաժարականը, ում այսօր անվանում էր Գարեգին Ներսիսյան:
«Սա սպառնալիք չի, ոչ էլ վերջնագիր:Սա ձեր քրիստոնեական վերջին խոստովանանքի իրավունքն է, խնդրում ենք Սերժ Սարգսյանին, Գարեգին Ներսիսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին վերջին խոստովանանքի հնարավորությունից չզրկեք»,- ասաց նա։
Դիմելով իշխանություններին՝ նա ասաց, որ իրենց կերած-խմածը թող անուշ լինի, և նաև «Ամերիկայի, Օբամայի, Բառոզոյի, Վլադիմիրովիչի, ովքեր մեր գլխի վրա տեղ ունեն, իրենց սխալը անուշ խմած ունեն, որովհետև իրենց այդ սխալը իրենց կոկորդը՝ «բողազը» պիտի մնա»:
Սրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ պատրաստ է վաղը առավոտյան
գնալու Մոսկվա, հանդիպելու «պարոն Պուտինին և բերելու հաղթանակը»:
«Ամսի 12-ին, ժամը 6-ին այստեղ տեղի է ունենալու երկու ժամանոց հավաք: Մի ժամ ես ձեզ ներկայացնելու եմ Հայաստանի նոր իշխանության պատկերը, ձեր թույլտվությամբ և ձեր քվեով: Երկրորդ, ներկայացնելու եմ «Բարև Երևան» դաշինքը… »,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում այս խոսքը դուր չէր գալիս հավաքվածներին և ընդհատվում էր սուլոցներով: Հավաքվածները պահանջում էին վճռական գործողություններ և հանդես գալիս «հի-մա, հի-մա» վանկարկումներով։
Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով շարքերից հնչող դժգոհությանը, ասաց.«վաղը ինձ սուլեք, ոնց կուզենաք, ինձ քավության նոխազ դարձրեք, դավաճան ու չգիտեմ ինչ, բայց հիմա, այսօր՝ ապրիլի 9-ին Հայաստանի Ազատության հրապարակում ասում եմ ձեզ , լսեք ինձ մեծ խոսացող տղերք, դուխով տղերք, որ այսօր կեղծ երդմամբ Սերժ Սարգսյանը, Վեհափառ Հայրապետը դավաճանել են հայ ժողովրդին: Ու իրենք պատասխան պիտի տան»:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ ժողովուրդն իրենից պատասխան կստանա, քանի որ թույլ չի տալու, որ որևէ մի հայ մարդ, հայր, մայր, որդի և զինվոր, քաղաքացի, թե ոստիկան Հայաստանի Հանրապետությունում արյուն թափի:
«Ոչ մի արյուն: Բայց ով ուզում է քայլ, թող պատրաստ լինի ոչ թե մեկ փամփուշտի՝ սիրո և հայրենիքի, այլ թող ինքը պատրաստ լինի պայքարի, որը կարող է մի օր, մի շաբաթ, մի ամիս տևի: Բայց եթե դուք պատրաստ եք ինձ հետ, ես էլ ձեզ հետ պատրաստ եմ տանել այդ պայքարը մինչև հաղթանակ: Պատրա՞ստ եք»,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ իշխանական կերուխումը վերջացել է: «Իրենց կերած-խմած չալաղաջը անուշ…»,- Րաֆֆի Հովհաննիսյանի այս խոսքերը ևս ընդհատվեցին տևական «հի-մա»-ներով:
Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հիշեց, որ երբ այսօր ժամը 12 –ին երդվել է, ապա առաջարկել մարդկանց ցրել, ոչ ոք չեն հավատացել, որ ժողովուրդը կարող է գնալ և հետ գալ: «Չհավատացին, որ ժողովուրդը հաղթանակի մեջ է, որ սա մեր հայրենիքն է, և մեր դեմ խաղ չկա»:
Դիմելով ժողովրդին՝ նա ասաց, որ ամեն մեկը մի խորհուրդ է տալիս, և ինքը ընդունում է այդ խորհուրդը՝ նկատի ունենալով երթը դեպի Բաղրամյան 26 և «հիմա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը այնուհետև հայտարարեց, որ հանրահավաքից հետո շարժվելու են դեպի նախագահի նստավայր:
Այժմ երթի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտա, որտեղ հանդիպել են ոստիկանների երկու շարքից բաղկացած պատնեշին։
19.10
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց բոլորին բարձրացնել ՀՀ Սահմանադրությունը, որովհետև ինչպես ինքն ասաց՝ ժողովուրդը հաղթել է: «Մեր հայրենիքի Բաղրամյան պողոտայով խաղաղ, լուռ քայլերթ կանենք»,- ասաց նա:
Ներսիկ Նազարյանը բարձրախոսով դիմեց ժողովրդին և ասաց, որ ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անօրինական երթը և շարունակելու դեպքում ՀՀ ոստիկանությունը օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կկիրառի:
Ի պատասխան` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք գնալու են Բաղրամյան պողոտայով, որից հետո «Բարեկամություն» մետրոյից ձախ են թեքվելու ու գնալու են Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ դնելու Հայոց ցեղասպանության զոհերի համար:
«Սա մեր սահմանադրական իրավունքն է: Խնդրում եմ մեզ ուղեկցեք հանդարտ ոստիկաններ, եթե ոչ՝ ապրիլի 9-ը թող լինի ձեր ձեռքով քաղաքական բանտարկյալների, ձերբակալումների ու բախումների օր: Մենք գնում ենք սուս, առանց սուլելու: Ես գնում եմ առաջ և եթե Նազարյանը ինձ ձերբակալում է, ենթարկվում եմ անգամ այդ անօրինական հրահանգին»,- ասաց նա:
Մի պահ ոստիկանությունը և երթի մասնակիցները հրմշտեցին իրար: Երթի մասնակիցների մի մասին հաջողվեց ճեղքել ոստիկաններից կազմված պատը: Ոստիկանների ու ժողովրդի միջև բախում տեղի ունեցավ:
19։15
Բաղրամյան պողոտա է եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հետ է բանակցում:
19։22
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հանդես եկավ բարձրախոսով և հորդորեց չենթարկվել սադրանքների և ոստիկաններից հեռավորություն պահպանել: Նա բոլորին տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջակայքում է և զրուցում է:
19։26
Ականատեսները Tert.am-ի թղթակցին պատմել են, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել և տեղափոխվել է ոստիկանություն: Ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում:
Իսկ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն էլ հայտնեց, որ իրենք ևս լսել են այդ մասին ու փորձում են պարզել, ու որ նա իրենց հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։
19.33
Այս պահին Բաղրամյան պողոտայում երթի մասնակիցների տարբեր հատվածներ շարժվում են տարբեր ուղղություններով: Նրանց մի մասը շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում, մյուս մասը՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկից շարժվում է Մոսկովյան փողոցով՝ ոստիկանների, մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ: Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ստեղծվել է խառնաշփոթ և շատերը չեն հասկանում, թե որ ուղղությամբ շարժվեն:
19.56
«Ազատություն ռադիոկայանի տնօրեն Հյայր Թամրազյանը Արմեն Մարտիրոսյանի դեպքի հետ կապված պարզաբանում խնդրեց ակտիվիստ, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանից, ով պատմեց, որ Արմեն Մարտիրոսյանը բաժանմունք է տեղափոխվել առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ հարվածել են Մարտիրոսյանի մորը, ինչից հետո էլ Արմեն Մարտիրոսյանը հրել է նրան: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ :
20.03
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ ցուցարարները ցանկանում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, սակայն ոստիկանները վահաններով չեն թողնում: «Եթե Բաղրամյան պողոտան քաղաքացիների համար անձեռնմխելի տեղ է, ապա բնական հարց է առաջանում, իսկ ո՞ւմ կողմից է ընտրվել Սերժ Սարգսյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ով այսօրվա հանրահավաքին ու երթին մասնակցում էր իր երեխաների ու կնոջ հետ:
«Ինքը պետք է հեռանա, քաղաքական վերնախավը, այս հարցը պետք է շատ հստակ հասկանա, որ իրեն ժողովուրդը չի ճանաչում որպես ՀՀ նախագահ»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ մյուսները շատ լավ գիտեն այն մասին, որ հայ ժողովուրդն իրեն իշխանություն չի վստահել:
Ներսիկ Նազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ժողովուրդը պետք է շարժվի Սարյան փողոցով, Հաղթանակի կամուրջով և գնա դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթի մասնակիցներից մեկը հարցրեց, թե ինչու իրենց թույլ չեն տալիս մնալ Բաղրամյան փողոցում, ինչին ի պատասխան Ներսիկ Նազարյանը ասաց՝ «Դուք արյու՞ն եք ուզում թափվի»: Իսկ երթի մասնակիցն ընդգծեց, որ իրենք պարզապես ժողովրդավարական պետություն են ուզում:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի հարյուր քաղաքացիների հետ երթով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ՝ Ներսիկ Նազարյանի մատնանշած երթուղով։
20.18
Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, գնդապետ Կարեն Մովսիսյանը քիչ առաջ հայտարարեց, որ չնայած մի շարք նախազգուշացումներին, փորձ է արվում խախտել լիազոր մարմնի որոշումը, այսինքն՝ երթը կազմակերպել Բաղրամյան պողոտայում: «Նման հավաքը այլևս չի կարող համարվել խաղաղ՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: ՀՀ ոստիկանությունը պահանջում է սթափվել, և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում»,- հայտարարեց Կարեն Մովսիսյանը՝ նշելով, որ ոստիկանությունն առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված իր բոլոր հնարավորությունները՝ կանխելու հակաիրավական վարքագիծը, և իր լիազորությունների շրջանակում պատասխանատվության է ենթարկելու օրենքի պահանջներն ու հասարակական կարգուկանոնը խախտող բոլոր անձանց:
Այնուհետև բարձրախոսով ելույթ ունեցավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա հայտարարեց, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը մի խումբ քաղաքացիների հետ շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ (Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Հրազդան մարզադաշտ երթուղով – Tert.am): Նա հորդորեց բոլոր ցանկացողներին գնալ Սարյան փողոցով ու միանալ նրան:
Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ով որ մնում է Բաղրամյան պողոտայում,իսկ այս առանց իրազեկման, ինքնաբուխ միջոցառումն իրենց համար կարևոր է, պետք է կազմակերպված՝ առանց բռնության, ենթարկվեն մի քանի կանոնների: «Առաջինը՝ մենք սկսում ենք նստացույց, երկրորդը՝ ոչ մեկ ոչ մի ոստիկանի նկատմամբ որևէ բռնություն թույլ չի տալիս»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ եթե ոստիկանությունը սկսի գործողություններ, ապա բոլորը կարող են դիմադրել, բայց առանց ուժ գործադրելու: «Ով որ կարող է՝ մնում է, ով չի կարող՝ գնում է: Այստեղ մնում են միայն այն մարդիկ, ովքեր կարող են առանց ուժ գործադրելու»,- ասաց նա:
20.37
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Բաղրամյան պողոտայում բարձրախոսով հորդորեց թույլ տալ ժողովրդին մնալ այստեղ այնքան ժամանակ, մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ծիծեռնակաբերդի ուղղությամբ շարժվողները հետ վերադառնան ու միանան իրենց: Նա նշեց, որ իրենք բոլորը պետք է գնան Ազատության հրապարակ: «Երեկ և այսօր առավոտվանից ոստիկանները զբաղեցրել են Բաղրամյան պողոտան: Հիմա մեր ժողովուրդը ուզում է մի քանի ժամ ինքը զբաղեցնի պողոտան»,- ասաց նա:
20.44
ՀՀ ոստիկանությունը որպես ողջամիտ ժամկետ 15 րոպե ժամանակ տվեց Բաղրամյան պողոտայում գտնվողներին հեռանալու համար: Այս մասին բարձրախոսով հայտարարեց ՀՀ ոստիկանության գնդապետ Կարեն Մովսիսյանը: Ինչին ի պատասխան հնչեցին վանկարկումներ՝ «ոչ»: Այս պահին Բաղրամյան պողոտայում անմիջապես գետնին նստած են մի խումբ մարդիկ:
20.48
Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ կոտրել են Արմեն Մարտիրոսյանի քիթը։
21.00
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում է, որտեղ հասել է մի շարք քաղաքացիների և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, և ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ ու մոմավառություն է կատարում։
21.37
Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաղրամյանում նստած են իրենց եղբայրները և ասաց, որ վաղն առավոտ «մեր հայրենիքի համար մի լուծում» կգտնեն, իրար հանդեպ ճիշտ որոշում կկայացնեն։
Նա և Վլադիմիր Գասպարյանը իրար հետ աղոթք արեցին, ապա մեքենայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, ուր նրան ողջունեցին բուռ ծափահարություններով:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանական բաժանմունքում է գտնվում Անդրիասի Ղուկասյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայության ժամանակ փորձում էր ստանձնել ոստիկանության հետ բանակցելու պատասխանատվությունը:
22.01
Բաղրամյան պողոտա եկած Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտան բացելու համար բանակցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ հորդորելով բացել այն, իսկ վերջինս նրան հորդորում էր մարդկանց հետ վերադառնալ Ազատության հրապարակ:
Նա նշեց, որ այսօր ազգային միասնության օր է ու կոչ արեց, որ ոչ մեկը ինքնագործ որևէ քայլ չկատարի՝ լինի սադրիչ կամ մարդ: «Քանի դեռ ես կամ: Մենք տանում ենք մեր հաղթանակը, խաղաղ, հարգանքով ու սիրով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով որ որևէ մեկը չպիտի կռիվ ու արյուն սարքի: «Մեզ ասում են՝ գործ արեք մինչև վերջ: Այդ մինչև վերջը մեր ընտրության հաղթանակի գրանցում է, բայց ոչ երբեք՝ արյան դատը: Ով իր փառքի համար ձեռք բարձրացրեց հայ մարդու նկատմամբ, աններելի է , թույլ չեմ տալու»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Բաղրամյանը կբացվի: «Ձախ մայթով պիտի գնանք, մեր փողոցն է, մեր պողոտան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա ելույթի ընթացքում Բաղրամյան պողոտա եկավ Վլադիմիր Գասպարյանը, ում համար փողոցը ոստիկանները բացեցին՝ մարդկանց բազմությունը ճեղքելով:
Այս պահին Բաղրամյան պողոտա գտնվող մարդիկ սպասում են պողոտայի բացվելուն, սակայն այն դեռ փակ է:
22.41
Քիչ առաջ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացել էին Գրողների միության շենքի տարածքում: Հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում թույլատրվել է Բաղրամյան պողոտայով շարվել դեպի վեր։ Նա հայարարեց, որ կարող են անցնել ԱԺ շենքի, Ակադեմիայի, Սիրահարների այգու, ապա Բաղրամյան 26-ի՝ նախագահական նստավայրի մոտով։ Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանը որակեց որպես «ժողովրդին պատկանող գրասենյակ» և հորդորեց այդ շենքի կողքով անցնելիս երգել Հայաստանի օրհներգը, ապա Դեմիրճյանի փողոցով հետ գալ Ազատության հրապարակ։
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն արեց ոստիկանապետին՝ թույլտվության համար։
22.53
Բաղրամյան պողոտայի մուտքը բացելուն պես «Ազատ, անկախ, Հա-յաս-տան» վանկարկումներ հնչեցին, ինչը անմիջապես Վլադիմիր Գասպարյանի կողմից նկատողություն անելու առիթ հանդիսացավ։ Նա անմիջապես հրահանգեց իր ենթականերին երթի մասնակիցներին հորդորել՝ զերծ մնան կոչեր հնչեցնելուց և աղմուկ բարձրացնելուց, քանի որ մարդկանց քունը խանգարում են։ Դրանից հետո կոչերը դադարեցին։
Նշենք, որ քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվել է պաշտոնական ընթրիքը և երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվել է։
23.15
Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26-ի մոտ Հայաստանի օրհներգը երգելուց հետո բարի գիշեր ասեց հավաքվածներին։ Իսկ երբ լրագրողներից մեկը վերջում նրան հարցրեց, թե ի՞նչ ծրագրեր կան կոնկրետ վաղվա հետ կապված, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ծրագրեր միշտ կան։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր և ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստացել է դրսից, թիմն էլ ինքն իր համար պետք է ստանա․ Հակոբ Բադալյան
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 20:37 • 27.11.24 Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր և ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստացել է դրսից, թիմն էլ ինքն իր համար պետք է ստանա․ Հակոբ Բադալյան
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Իրադարձային 17:19 • 27/11 Գյումրիում երթուղայինի վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված վարորդը և ուղևորները դուրս են գրվել 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրի ծառին։
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Իրադարձային 17:19 • 27/11 Գյումրիում երթուղայինի վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված վարորդը և ուղևորները դուրս են գրվել 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրի ծառին։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
14:56 • 27.11.24 Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
18:39 • 25.11.24 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ դիմել է Դատախազություն
Սպորտ
-
20:21 • 27.11.24 Յամալը՝ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
-
18:28 • 27.11.24 Այս տարվա գլխավոր բացահայտումները՝ ըստ CIES-ի
Իրադարձային
-
20:31 • 27.11.24 Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել երկու երեխա
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»