Առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը

10:37 • 27.11.24

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։