Առատ ձյան պատճառով փակվել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը

11:11 • 27.11.24

Առատ ձյան պատճառով փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից:

«Այս պահին ամրոցը փակ է այցելությունների համար։ Ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։