Պիտի անհնարինն անենք, որ մերոնք իրենց հողից երբեք չխռովեն. գյուղնախարար Սերգո Կարապետյան
Tert.am-ի բացառիկ հարցազրույցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Պատմություն այն մասին, թե ինչպես Արտաշատի պահածոների գործարանի բանվորը դարձավ նախարար, նրա խորհրդածությունները պետական սեկտորի խղճուկ աշխատավարձերի, քծնողների և պրոֆեսիոնալների, մամուլում հայտնված քննադատական հրապարակումների, գեղանկարիչ Մինասի հետ ազգակցական կապի շուրջ . ի՞նչ են պատմում նրա մասին նախարարության շենքի հավաքարարները և ի՞նչ է կերել այսօր գյուղատնտեսության նախարարը։
-Ինչպե՞ս դարձաք նախարար։
–Շատ պատահական։ Մտքովս էլ չէր անցնում, որ նախարար կդառնամ։ Ոչ երազել եմ, ոչ էլ երբևէ մտածել, որ նախարար կդառնամ կամ էլ կաշխատեմ պետական կառավարման համակարգում։ Երբ նշանակվեցի, բավականին էլ տարիք ունեի։ Ես 42 տարի շարունակ արտադրության մարդ եմ եղել։ 1968 թվականից Արտաշատի պահածոների գործարանում բանվոր էի, իսկ հետագայում այն ղեկավարեցի։ Ինչ աշխատանք ասես, որ չեմ կատարել՝ հսկիչ, որակի հսկիչ, արտադրամասի պետ, լաբորատորիայի վարիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ, գլխավոր էներգետիկ, գլխավոր ինժեներ,ապա՝ գլխավոր տնօրեն։
- Ասում են ՝ ինչ-որ ճակատագրական ժողովի ժամանակ հանրապետության նախագահը գյուղոլորտից Ձեզ մի հարց է տվել և Ձեր պատասխանից հետո նշանակել գյուղատնտեսության նախարար։ Այդպե՞ս է։
- Ես Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ էի, և մենք տարին մեկ-երկու անգամ հանդիպում էինք նախագահին, ոլորտային խնդիրները ներկայացնում նրան, որոնք, իմիջիայլոց, շատ արագ իրենց լուծումներն էին գտնում : Այդ օրը գյուղատնտեսությունում տիրող իրավիճակի մասին ես խոսեցի, և, այո, այդ ելույթը ճակատագրական դարձավ ինձ համար՝ դրանից հետո ինձ առաջարկեցին նախարարի պաշտոնը: Ճիշտն ասած, ես հանկարծակիի եկա: Չէի սպասում, մտքովս անգամ չէր անցնում նման բան:
- Փաստորեն, նախարար դառնալն ամենևին էլ Ձեր երազանքը չի՞ եղել։
- Կյանքում ոչ մտածել եմ, ոչ էլ երազել դրա մասին։
- Ինչպե՞ս եք վերաբերվում մամուլում Ձեր շուրջ եղած քննադատական հրապարակումներին։
- Անկեղծ ասած, շատ վատ եմ զգում։ Սա երևի անփորձությունից է. ես կառավարման ոլորտում չեմ աշխատել, սովոր չեմ քննադատություններին և շատ նեղսրտում եմ դրանից։ Եվ հետո, եթե քննադատությունը փաստարկված է, պրոֆեսիոնալ, ոլորտից հասկացող լրագրողի աշխատանք է, արժե քննարկման առարկա դարձնել այդ հրապարակումը, հակափաստարկներ բերել, իսկ եթե նյութը կառուցված է զուտ անվանարկումների վրա, խախտված են էթիկայի կանոնները, այդպիսի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը չարժե, որ գործից կտրվես ու դրան հատկացնես թանկ ժամանակդ։ Գյուղատնտեսության նախարարությունը բաց կառույց է, մենք թաքցնելու բան չունենք լրագրողներից, այստեղ մենք օրուգիշեր աշխատում ենք և երկրի համար կենսական հարցեր ենք լուծում։ Եվ անկեղծ ասած, ինքնաքննադատությունից էլ հեռու չենք։ Անցյալ օրը «Արմենիայի» լրագրող Ազնիվ Ապրեսյանն էր այստեղ, ինձ ասում է՝ «Հիմա ընդունված չէ, որ պաշտոնյան ինքն իրեն քննադատի, Դուք ինչո՞ւ Ձեզ քննադատեցիք»։ Գիտե՞ք, ես անկեղծ ձգտումներով եմ աշխատում։ Իհարկե, աշխարհում իդեալական ոչինչ չկա, բայց իմ միջավայրում, իմ աշխատանքի մեջ, անգամ ամենամանր հարցերում ես իդեալականին եմ ձգտում։
-Պարոն նախարար, իսկ այդ անկեղծությունը, զգացմունքայնությունը չի՞ խանգարում Ձեր կարիերային։
- Ես կարիերա անելու նպատակ չունեմ։ Դասական իմաստով՝ կարիերիստ չեմ, և իմ տարիքն էլ թույլ չի տալիս, որ կարիերայի ձգտեմ։ Չգիտեմ, թե քանի տարի նախարար կաշխատեմ, բայց նախարար եմ եղել, թե բանվոր, ես միշտ եմ այսպիսին եղել։ Իհարկե, ես մի քիչ շուտ եմ բռնկվում, շուտ եմ նեղսրտում, երբ չեմ կարողանում որևէ հարցի լուծում տալ, և սա շատ երկար կարող է ինձ մտատանջել։ Սրանք բնավորության վատ որակներ են։ Ինքս էլ շատ հաճախ ինձ քննադատում եմ։
- Հատկապես պետական գերատեսչություններում գլխապտույտ կարիերա է անում քծնող տարրը. որպես կանոն, քծնում է նա, ով մասնագիտական որակ չունի, ավելին՝ այս տեսակը լուրջ մասնագետներին նետում է բանսարկությունների դաշտ, իսկ այնտեղ ինքն անպարտելի է։ Հարց՝ ի՞նչ անել:
- Քծնողների հարցն աշխարհի չափ հին է: Եվ իզուր եք կարծում, որ երևույթը հատուկ է միայն պետական սեկտորին: Ինձ համար լուրջ մասնագետը արժեք է, և իմ գրեթե կեսդարյա աշխատանքային փորձն ասում է, որ, որպես կանոն, լավ մասնագետը նաև բարոյական մարդ է լինում: Իմ ղեկավարած գերատեսչությունում չկան ֆավորիտներ: Արդեն երրորդ տարին է, ինչ նախարարի պաշտոնում եմ, և թող որևէ մեկն ասի, թե ես աշխատողների միջև խտրականություն եմ դնում կամ իմ որևէ ազգականին, բարեկամին, ծանոթին բերել եմ ու տեղավորել նախարարությունում։ Այդպիսի դեպք չի եղել։ Ես աշխատում եմ լավ մասնագետին առաջ տանել և դրսից բերել լավագույն կադրերին։ Իմ գալով՝ նախարարությունում կադրային ջարդ տեղի չի ունեցել։ Ուղղակի այն աշխատողները ովքեր չեն կարողացել առաջադրված խնդիրները ժամանակին և որակով կատարել՝ կամավոր հեռացել են։ Իմ պահանջները խիստ են՝ մարդը պիտի ազնիվ աշխատի ու ակնկալիք չունենա պետբյուջեի միջոցներից, և մեզ մոտ այս խնդիրն իսպառ վերացված է. բոլորը կարող են վկայել այս մասին։
-Այսինքն՝ նախարարությունում կոռուպցիան զրոյակա՞ն է։
- Կարող եք ինքներդ հետաքրքրվել, իմանալ: Մեզ մոտ այդպիսի խնդիր չկա։ Ես բոլորից պահանջում եմ ազնիվ աշխատանք՝սկսած առաջին տեղակալից մինչև որևէ մասնագետ։ Փոքր երկիր ենք, հնարավոր չէ անազնիվ աշխատել և անտեսանելի մնալ: Իմ սկզբունքը սա է՝ եթե աշխատում ես, պիտի ազնիվ աշխատես, լավ աշխատես, անես առավելագույնը։ Այո, քաղծառայողների աշխատավարձը բարձր չէ։ Բայց սա չի նշանակում, որ նրանք պիտի այլ գայթակղություններ ունենան:
- Բայց այդ ցածր աշխատավարձերը պետական սեկտորում կամաց-կամաց փոշիացնում են մասնագիտական կապիտալը։ Պրոֆեսիոնալին դժվար է 70-80 հազար դրամով գամել պետական աթոռին։ Այսպես մասնագիտական բանկը չի՞ արտահոսի դեպի բիզնես:
- Այո, մասնավոր սեկտորում համարյա երեք անգամ բարձր է տվյալ մասնագիտության գինը։ Կադրային խնդիրը շատ լուրջ հարց է այսօր. երբ ցանկանում ես ինչ-որ մեկին աշխատանքից ազատել, փոխարինող չես գտնում, լավ մասնագետներն այսօր քիչ են։ Հիմա մենք ունենք այդպիսի երիտասարդ կադրեր, ովքեր լեզուներ գիտեն, շատ լավ տիրապետում են գործին և մեծ հաջողությամբ կարող էին բիզնես ոլորտում աշխատել, բայց ընտրել են պետական կառավարման համակարգն իրենց առաջընթացի համար. վաղը նրանք պաշտոններ կզբաղեցնեն, նրանց մեծ ապագա է սպասվում։ Ես գնահատում եմ այդ մասնագետներին, և շատ եմ ուզում երիտասարդացնել նախարարության մասնագիտական բանկը: Դրա համար էլ ես ատամներով պահում եմ այս ոլորտն ընտրած երիտասարդներին, ոգևորում եմ, աշխատում եմ նրանց վարձատրությունն ավելացնել պարգևատրումների միջոցով, որպեսզի խրախուսեմ նրանց, իրենց ընտրությունը: Ասեմ, որ շատ քիչ երիտասարդներ են ընտրում գյուղատնտեսության ոլորտը, որովհետև սա ծանր ու դժվար ոլորտ է, պատասխանատվությունն էլ՝ ահռելի մեծ։
- Ձեզ դժվար չէ՞ այսօրվա գյուղացու հետ խոսելը։ Ի՞նչ եք խոսում տանջված, հիմնականում սոցիալապես անապահով, աչքը որդիների ճամփին գցած մարդկանց հետ։
- Նշանակման հենց առաջին օրից ես փորձել եմ մեր միջև հավասարության նշան դնել։ Անգամ հագուկապս եմ փոխում գյուղեր գնալիս. առանց փողկապի, ավելի հասարակ եմ հագնվում։ Գյուղացիներն իմաստուն են և ամեն ինչ շատ լավ են հասկանում. Նրանք բոլորիցս լավ գիտեն, որ մենք պիտի պահենք մեր հողը՝ այն մշակելով։ Ես նրանց հետ անկաշկանդ խոսում եմ և՛ մեր խնդիրներից, և՛ բացթողումներից, որոնք նոր չեն առաջացել, այլ կուտակվել են տարիների ընթացքում: Նրանց ասում եմ, որ մենք միասին պետք է այդ խնդիրներին լուծում տանք, մանավանդ, որ պետությունը ձեռքերը ծալած չի նստել, օժանդակության ահագին ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, փորձում է կանգնել գյուղացու կողքին, թեթևացնել նրա հոգսը: Մեր հողը ո՞վ պիտի մշակի, ո՞վ պիտի կերակրի մեր ժողովրդին, ո՞վ պիտի պահի մեր հայրենիքը։
- Շենքի հավաքարարներն ասում են, որ Դուք ամենաշուտն եք մտնում նախարարություն և ամենաուշը հեռանում։ Հին արտադրական կենսաժամացո՞ւյցն է դեռ գործում, թե՞...
- Ինձ համար դա հավերժական աշխատանքային ռեժիմ է։ Ես ամբողջ կյանքում այդ ռեժիմի մեջ եմ եղել։ Արտաշատի պահածոների գործարանում, որտեղ աշխատում էի, շաբաթ-կիրակի, տոն չէր ճանաչում։ Մենք երեք հերթափոխով աշխատում էինք։ Ես ամբողջ կյանքում ամռան ամիսներին չեմ հանգստացել։ Անգամ կիրակի օրերին ես ժամը 6-ին եմ արթնանում։ Նույնիսկ ուզում եմ մեկ-երկու ժամ ավելի քնել, բայց չեմ կարողանում։ Իսկ շաբաթ օրերը մեր նախարարությունում մենք աշխատանքային ենք հայտարարել։ Աշխատում են իմ տեղակալները, վարչությունները։ Կիրակի օրն էլ, երբ գալիս եմ աշխատանքի, էլի մի քանի վարչություններ ինձ հետ միասին աշխատում են, էլ չեմ ասում, որ բերքահավաքի այս օրերին մեզ հետ կիրակի օրերին աշխատում են նաև մարզպետարանները, վերամշակող ընկերությունները:
- Իմիջիայլոց, քիչ առաջ ավարտված մթերողների հետ հանդիպմանը նկատեցի, որ Դուք Ձեր նախարար տեղով գյուղացիների ապրանքը վաճառելու համար ինչ հնարանքի ասես՝ դիմեցիք։ Հասկանալի է, ուզում եք, որ բերքը գետնին չմնա: Բայց կողքիս նստած մի լրագրող էլ ասաց, թե այս մեր նախարարը 7քոռ աղջիկ ունենա, 7-ին էլ մի շնչով մարդի կտա: Կատակը՝ կատակ, բայց ճի՞շտ է այդպիսի կոշտ միջամտությունը, չէ՞ որ մեծ հաշվով մի բիզնեսմեն արտադրողն է, մյուսը՝ մթերողը:
- Գիտեք, եթե մենք չմիջամտենք, շատ հարցեր լուծումներ չեն ստանա։ Գյուղացիական տնտեսությունները դեռևս փոքր են և չունեն անհրաժեշտ կազմակերպական ռեսուրսներ, պետական օժանդակության կարիքը կա։ Ինձ էլ, հանդիպումների ժամանակ ասում են՝ ասել եք հողը մշակի, ցանի, արել եմ. դե, բերքիս տեր կանգնեք: Իհարկե, մենք ծայրահեղ քայլերի չենք դիմում, գին չենք պարտադրում, բայց պետական կարգավորիչի գործիքը հատկապես այս ոլորտում կիրառում են համարյա բոլոր երկրները:
- Բրյուսելը նույնիսկ ձմերուկների հստակ չափեր է պարտադրել Եվրամիության այգեգործներին։
- Այո, պետական կարգավորիչի դերը գնալով բարձրանում է ամբողջ աշխարհում: Եվրոպայում այսօր անգամ գներն են հստակ սահմանված։
- Խոսվում էր Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու, ինովացիոն տնտեսության մասին, այսինքն՝ ավելի շատ Հայաստանի մտավոր ընդերքը փորելու, այն շահագործելու մասին, բայց կարծես ագրարային սովորական երկիր ենք դառնում։
- Գյուղատնտեսությունը միշտ էլ գերակա ուղղություն է եղել Հայաստանի համար, հատկապես հիմա, երբ ժամանակակից աշխարհը կանգնել է պարենային անվտանգության սպառնալիքի առջև։ Այսօր պարենային անվտանգությունը պակաս կարևոր չէ ռազմական անվտանգությունից։ Հատկապես մեզ համար, որ շրջափակման մեջ ենք, դեռևս հրադադարի ռեժիմում ենք, խոցելի հաղորդակցական ուղիների պայմաններում ենք։ Չմոռանանք, որ մեր ՀՆԱ–ում գյուղատնտեսությունը շուրջ 20 տոկոս մասնաբաժին ունի, իսկ զբաղվածության մեջ՝ շուրջ 40 % ներկայություն։ Իսկ Հայաստանում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չէր մշակվում վարելահողերի շուրջ 37 %-ը. այս տարի անկախությունից հետո առաջին անգամ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կհասնի 72%-ի, 2011թ-ին հասցրել էինք 63.8%, իսկ 2012թ-ին՝ 67.9%:
- Անշուշտ, սա մեր վերջին տասնամյակի ամենալուրջ նվաճումն է, սակայն կկարողանա՞նք վարելահողերի շրջանառությունն այն տեմպի վրա պահել, որ այս յուրացված հողը հաց տա և գոնե հացահատիկ չներկրենք։
-Սա շղթայական լուծում է պահանջում։ Մենք դեռ չենք կարող ցորենի ինքնաբավություն ապահովել. պետք է ներկրենք։ Երկու խնդիր կա՝ գյուղատնտեսության արդյունաբերական զարգացում, որը միտված է մեր արտահանման ծավալները մեծացնելուն, և երկրորդ՝ պարենային անվտանգության խնդիր։
- Այս պահին որքա՞ն է մեր պարենային անվտանգության ցուցիչը։
- Այս պահին ցորենի գծով ՝ 41% , փորձում ենք այս թիվը հասցնել 65%-ի , իսկ պարենային կարևորագույն ապրանքներով ինքնաբավությունը կազմում է 60% , կանխատեսվում է մինչև 2020 թվականն այն հասցնել 80%-ի:
- Արդյոք սա ռեա՞լ է, կկարողանա՞նք։
- Ինչո՞ւ ոչ։ Չմշակվող հողերը շրջանառելու, վարելահողը արդյունավետ օգտագործելու, բարձր բերքատվությամբ սորտեր ցանելու, ագրոտեխնիկայի կանոնները՝ պարարտացումը, մոլախոտերի դեմ պայքարը գրագետ տանելու դեպքում պարենային անվտանգության մակարդակն էլ ավելի կբարձրանա։
- Պարոն նախարար, ովքե՞ր են Ձեր ծնողները։
- Իմ ծնողները գյուղացի մարդիկ էին։
- Ծնունդով կարծեմ, արտաշատցի եք, չէ՞։
- Այո։
-Ասում են, Դուք մշակութային դաշտում ահագին լուրջ շրջապատ ունեք, եզակի հավաքածուներ...
- Մշակույթի, արվեստի նկատմամբ իմ սերը մանկուց է եկել։ Ասեմ, որ հայրս և Մինաս Ավետիսյանը հորեղբոր տղաներ են։ Դեռ երեխա ժամանակ՝ դպրոցական արձակուրդներին, միշտ Ջաջուռ էինք գնում։ Մինասն էլ էր գալիս Ջաջուռ՝ նկարելու։ Մենք ողջ օրը միասին էինք, և ես նստում ու երկար նայում էի, թե ինչպես է նա նկարում։ Նույնիսկ մեզ էլ է նկարել։ Ես միշտ գնահատել ու սիրել եմ արվեստը՝ կերպարվեստ, գրականություն, երաժշտություն։ Հատկապես դասական երաժշտություն շատ եմ սիրում։ Դասական երաժշտության լավ հավաքածուներ ունեմ, կերպարվեստի լավ գործեր , ընտիր գրադարան։ Գրող, նկարիչ մոտ ընկերներ կան, շատ լավ եմ զգում նրանց հետ։
- Կարելի է ասել, որ ընդհուպ մոտեցել եք երջանկությանը։
- Իսկ ինչո՞ւ՝ ոչ։ Ես երջանիկ եմ, որ լավ ընտանիք ունեմ, որ իմ երեխաներն ու թոռներն ապրում են մեր անկախ հայրենիքում, որ կարողանում եմ իմ գործով օգուտ տալ պարզ ու ազնիվ մարդկանց, ովքեր իրենց ուժը մեր հողին են տալիս և բոլորիս կերակրում, պահում։ Անկեղծ եմ ասում։ Նույնիսկ վատ տարիներին, երբ շատերը գնացին արտասահման, և որոշները մեծ հաջողությունների հասան, ես մեկ օր անգամ չեմ բացակայել երկրից։ Օրուգիշեր աշխատել եմ։ Ես հպարտանում եմ, որ այսօր մենք անկախ երկիր են և ինձ է վստահված ղեկավարել իմ երկրի ամենակարևոր ոլորտներից մեկը։ Ես, իհարկե, չեմ կարող գնահատել իմ իսկ աշխատանքը և այդ գործն էլ թողնում եմ ձեզ։
- Եվ վերջում՝ մի ոչ կոռեկտ թվացող հարց. պարոն նախարար, այսօր ի՞նչ եք կերել։
- ...Այս սեզոնին հիմնականում միրգ ու բանջարեղեն եմ ուտում, իսկ ընդհանրապես ես խիստ սահմանափակ սնվող եմ։ Երեկ, օրինակ, աթարի վրա խորոված կարտոֆիլ հյուրասիրեցին ինձ գյուղերից մեկում, հետն էլ՝ անարատ թան։ Մենք ոսկի ժողովուրդ ունենք ու պիտի անգամ անհնարինն անենք, որ մերոնք իրենց հողից երբեք չխռովեն։
- Ասում են՝ հենց երեկ Արարատի մարզում մի բազմազավակ ընտանիքի ոսկե ցլիկ եք նվիրել…
- Ճիշտ եմ արել, նա մեզ, մեր հայրենիքին 9 երեխա է նվիրել, մենք իրեն մի կով չտա՞նք։ Բայց այս մասին իզուր խոսեցինք, ես չեմ սիրում, երբ բարեգործության մասին խոսում են։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր և ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստացել է դրսից, թիմն էլ ինքն իր համար պետք է ստանա․ Հակոբ Բադալյան
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 20:37 • 27.11.24 Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր և ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստացել է դրսից, թիմն էլ ինքն իր համար պետք է ստանա․ Հակոբ Բադալյան
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Իրադարձային 17:19 • 27/11 Գյումրիում երթուղայինի վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված վարորդը և ուղևորները դուրս են գրվել 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրի ծառին։
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Իրադարձային 17:19 • 27/11 Գյումրիում երթուղայինի վթարի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված վարորդը և ուղևորները դուրս են գրվել 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրի ծառին։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
14:56 • 27.11.24 Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
18:39 • 25.11.24 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ դիմել է Դատախազություն
Սպորտ
-
20:21 • 27.11.24 Յամալը՝ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
-
18:28 • 27.11.24 Այս տարվա գլխավոր բացահայտումները՝ ըստ CIES-ի
Իրադարձային
-
20:31 • 27.11.24 Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել երկու երեխա
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»