National Geographic-ը նշում է իր 125-ամյակը՝ վերհիշելով ամենաազդեցիկ լուսանկարները
National Geographic ամսագիրն իր 125-ամյակը նշում է հոկտեմբերյան հատուկ համարով, որը նվիրված է լուսանկարչությանը:
Համարում ներկայացված են ամսագրի լավագույն մրցանակակիր լուսանկարները, գրում է Daily Mail-ը: Ազդեցիկ աշխատանքները ներկայացնում են ամսագրի 125-ամյա պատմության լավագույն կադրերից մի քանիսը:
Ամսագրի առաջին էջին է հայտնվել National Geographic-ի կարևոր լուսանկարներից Պակիստանի փախստականների ճամբարում աֆղան աղջկա դիմանկարը: Այդ նկարը դարձել է մինչ օրս ամենահայտնի և իկոնիկ շապիկը:




















