Արդար դատավորը մեկն է, այն էլ՝ երկնքում. բացառիկ զրույց արդարադատության նախարարի հետ
Պետությունն այլ բան չէ, քան օրենք, իրավակարգ, մնացածը «սուվենիրներ» են։ Իսկ մարդն այդտեղ չկա մեկ պատճառաբանությամբ, որովհետև մարդը հենց այդ պետությունն է, կենդանի քաղաքը՝ Աստծուց շինված, հողի պատկերը։ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն» ասում է. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. իմ ոսոխի դեմ իմ դատը տես»:Ասել է թե՝ անիրավության ժամին խղճմտանքը գնում է մտքի դուռը՝ թե իմ դատը տես։Առակը հուշում է, որ միտքը կարողանում է իր արդար դատաստանը տեսնել մեկ ճանապարհով՝ ապաշխարությամբ և զղջմամբ։ Որովհետև հաստատ, արդար դատավորը Մեկն է, այն՝ էլ երկնքում։ Իսկ Նրան վերաբերող մարդկային ցանկացած խոսք արդարացում է։
Տարվա ավարտին զրույց խնդրեցի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից և եղավ...
-Պարոն նախարար, անթույլատրելի հարցերի ցանկ կա՞։
-Եթե հարցնեք՝ օրը քանի անգամ ուր եք գնում և այլն, և այլն, չեմ պատասխանի։
-Այսինքն, դրանք վերաբերում են զուտ անձնական հարթությանը։
-Այո։
- Օրական քանի՞ ժամ եք աշխատում։
-Ժամը 9-ից ուշ չեմ գալիս աշխատանքի և մինչև երեկոյան 20-21-ն աշխատավայրում եմ։ Մի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ գիշերը՝ ժամը 1-ից հետո, փակում ես աչքերդ, քունդ տանում է, բայց ուղեղդ չի անջատվում։ Եվ այդ ժամանակ շատ հետաքրքիր լուծումներ են գալիս։
-Դուրս է գալիս, որ օրական տասը ժամից պակաս չե՞ք աշխատում։
-Տասը ժամը նվազագույնն է։ Մնացածն էլ հիմնականում նախարարության հետ է կապված։ Անընդհատ լուծումներ եմ փնտրում, միշտ թուղթ ու գրիչ է ձեռքիս։ Գիտե՞ք, այս վիճակը շատ նման է համակարգչի քնած ռեժիմին, երբ էկրանը սև է, բայց ուղեղը՝ պրոցեսորն, անջատված չէ։
-Ստացվում է, որ Դուք խախտում եք օրենքը՝ աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, որն առաջադրում է 8-ժամյա աշխատանքի պահանջ։
-Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ դու նաև կամովին աշխատես, իսկ նախարարի աշխատանքը լիմիտավորված չէ։ Սա այն գինն է, որ վճարում ես քեզ տրված լիազորությունների դիմաց՝ ավելի քիչ ես շփվում ընտանիքիդ, ընկերներիդ հետ, քո ազատ ժամանակն էականորեն փոքրանում է։
-Գինը միշտ կարելի է սակարկել, եկեք խոսենք աշխատանքի արժեքի մասին։ Տարին փակվում է, եթե, օրինակ, 10 բալանոց սանդղակով գնահատելու լինեք Ձեր աշխատանքի արժեքը, որքա՞ն կգնահատեիք։
-Կարծում եմ՝ Դուք պետք է գնահատեք։
-Մենք, անշուշտ, գնահատել ենք։ Կուզեի, որ հիմա էլ Դուք գնահատեք։
-Ես սուբյեկտիվ կլինեմ այդ հարցում։
-Ինչո՞ւ, մի կողմում դնում եք հռչակված նպատակները, մյուսում՝ կատարողականը, և պատկերը լրիվ պարզ է դառնում։
-Այսպես ասեմ՝ ի սկզբանե նախարարի աշխատանքն իմ պատկերացմամբ և այն աշխատանքը, որն այսօր կատարում եմ, էականորեն տարբերվում է։ Դա ամենևին էլ մաքուր իրավաբանի, գիտակ փորձագետի աշխատանք չէ, ով զբաղվում է զուտ իրավական ակտերի մշակմամբ, դրանց զարգացումներով ու փոփոխությամբ։ Օրվա մեծ մասը ծախսում ես կա՛մ մենեջմենթի, կա՛մ տարբեր խորհրդակցությունների վրա, որոնք ոչ միշտ են կապված քո ոլորտի հետ։ Այդ խորհրդակցություններին մասնակցում ես որպես կառավարության անդամ, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ։
-Ձեզ ի՞նչը կամ ո՞վ ստիպեց դառնալ Հանրապետական կուսակցության անդամ։ Դուք նոր սերնդի կառավարիչ եք և կարծում եմ, առանց կուսակցական պատկանելության էլ կարող էիք պաշտոնավարել։
-Երբեք ստիպելով ինչ-որ բան չեմ արել։ Նույնիսկ, երբ մի բան իմ կամքով է, բայց ստիպում են, ներքին եսս սկսում է դրա դեմ ըմբոստանալ։ Եթե ստիպելու գինը քո պաշտոնն է ու եթե դու ինչ-որ բան ստիպված պիտի անես, ավելի լավ է՝ չանես, այլապես դու՝ որպես նախարար, կաշկանդվածություն կունենաս։
-Բայց ամբողջ հարցն այն է, որ Դուք նախարար նշանակվելուց հետո կուսակցական դարձաք...
-Այսպես է՝ քաղաքական դաշտում խաղում են քաղաքական կուսակցությունները։ Եթե ֆուտբոլային լեզվով ասենք՝ խաղում են թիմով, այդ թիմն ունի իր փիլիսոփայությունն ու քաղաքականությունը, և դու էլ այդ քաղաքական թիմի անդամն ես։
-Ի՞նչ է, անհնա՞ր եք համարում, որ թիմն ունենար նաև պրոֆեսիոնալ խաղացողներ, ովքեր չունեն կուսակցական պատկանելություն։
-Ընդհանրապես, կան նման մոդելներ, օրինակ, տեխնոկրատների կառավարությունում, որտեղ Ձեր պատկերացրած փորձագետներն են, որ չունեն քաղաքական հայացքներ, բայց գալիս են և կարճ ժամանակահատվածում իրենց մասնագիտական կարողություններն են առաջարկում. Ազգային համաձայնության կառավարության մոդելում, բացի քաղաքական դեմքերից, կան նաև պրոֆեսիոնալներ։ Բայց մեր պարագայում, մեր կառավարման համակարգի փիլիսոփայության մեջ և այս թատերաբեմում բացառապես կուսակցություններն են։
-Լավ, անդրադառնանք ամենակարևոր խնդրին՝ ՄԻՊ արտահերթ սենսացիոն զեկույցին։ Օմբուդսմենը հրապարակեց կաշառքի սակագների մի գնացուցակ, ըստ որի՝ Առաջին ատյանում այն 500- 10 000 ԱՄՆ դոլար է, Վերաքննիչում՝ 200-15 000, Վճռաբեկում՝ 10-50 000։ Դուք, իհարկե, սրան որոշակի գնահատական տվեցիք, բայց, այնուամենայնիվ, հարցեր մնացին։ Ըստ Ձեզ, որտեղի՞ց գոյացավ այս զեկույցը։
-Գիտե՞ք, կան հարցեր, որոնց հասցեատերը ես չեմ։ Բայց, այնուամենայնիվ, փորձեմ պատասխանել։ Այն գոյացավ որոշակի իրավիճակից։
-Դրա տակ տեսնո՞ւմ եք որոշակի քաղաքական պատվեր։
-Ոչ։ Կարծում եմ, երկրում կա այլ քաղաքական պատվեր՝ իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, և այն իրագործելու համար կա հստակ քաղաքական գիծ և ուղղություն. եթե նայեք ՀՀ նախագահի հրապարակային ելույթները, նայեք 14, 15-րդ համագումարները, այնտեղ այդ հստակ գիծը կա, որն արտացոլված է 2012-2016 դատաիրավական բարեփոխումներում, ինչը սկսվում է իրավաբանական կրթությունից և ավարտվում դատավորների ընտրությամբ։
-Լավ, այն, որ դատական համակարգում կա կոռուպցիա, Դուք էլ երբևէ չեք ժխտել՝ անգամ 70 տոկոսանոց չափաբաժին նշելով, բայց այսօր և հենց այս պահին, այն էլ անոնիմ հարցումների բազայով այսպիսի ցուցակի հրապարակումն ու՞մ էր ձեռնտու։ Սրանից մի քանի տարի առաջ ես՝ որպես լրագրող, կցնծայի այս ցուցակը տեսնելով՝ մտածելով, որ, ահա, կեղտը ջրի երես է դուրս գալիս, բայց այսօր սա ինձ միայն տագնապեցնում է, որովհետև ես հստակ տեսնում եմ, որ, կարծես, ամենակարևոր պետական ինստիտուտները վարկաբեկելու շարժում է ծավալվել, որը կարող է տանել պետության թուլացմանն ու անգամ փոշիացմանը։
- Եկեք տեսնենք, թե մենք՝ բոլորս, ինչ ունեցանք այդ զեկույցից հետո։ Անշուշտ, դատական իշխանության նկատմամբ վստահության էական անկում։ Հասարակության մեջ առաջացավ մի ընկալում, որ գիտե՞ք ինչ`այս ճանապարհով դուք ոչնչի չեք հասնի։ Ըստ էության, այս զեկույցով փակվում են որոշ դռներ, որով հնարավոր էր առաջ գնալ: Գիտե՞ք, ոչինչ չպետք է լինի ինքնանպատակ։ Սա ուժի ցուցադրություն չէ, որ, ահա, ես՝ որպես մարդու իրավունքի պաշտպան, կաշկանդված չեմ, իշխանությունների հետ որևէ առնչություն չունեմ, ես ինչ մտածում, դա էլ ասում եմ, ես եմ միայն ոլորտում տեսնում այդ խնդիրները և այլն։
-Պարոն նախարար, Դուք կարծում եք, որ այդ զեկույցն ընդամենը ինքնահաստատման փո՞րձ էր:
-Ես նման բան չասացի: Ոլորտում, այո, տասնյակ, հարյուրավոր խնդիրներ կան, եթե չասեմ ավելին: Բայց այդ խնդիրների լուծման ուղիները մատնանշված են: Իսկ հիմա այդ զեկույցը որքանո՞վ է նպաստում դրանց լուծմանը: Եթե զեկույցի նպատակն էր ցույց տալ, որ ոչ ոք չգիտի այդ խնդիրների մասին և միայն ինքը բարձրաձայնեց`առաջին տողերում նշելով սակագների մասին, իսկ վերջին երկու-երեք էջում միայն զետեղելով Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալվող նյութը, ապա ես նաև կառուցվածքի առումով նման բան չէի գրի: Կարող էի գրել, որ կան խնդիրներ և մատնանշել դրանք, բայց հիմա նա ասում է, որ դրանք նաև գաղտնի են: Այսինքն, մենք պիտի ունենայինք ՄԻ այն պաշտպանը, ով կլիներ այն հեղինակությունը, որի ասածներն անվերապահորեն կընդունվեին և ընդհանրապես չէին դառնա սակարկման ու քննարկման առարկա։ Իսկ դու պիտի վաստակես, ձեռք բերես այդ հեղինակությունը, որպեսզի ասածդ չքննարկվի: Ասեմ, որ նման զեկույցները չեն նպաստելու, որպեսզի հաջորդ զեկույցներն էլ չքննարկվեն: Իմիջիայլոց, կոռուպցիոն վիճակն ու դրա ընկալումը նույնը չեն: Օրինակ, երբ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլին» հարցնում են, թե ինչի հիման վրա է իրենց մտահանգումն ու եզրակացությունը, ասում են`մամուլում եղած հրապարակումների:
-Ձեր նշած «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» բարոմետրով Հայաստանը 4 է ստացել 1-5 բալանոց կոռուպցիոն սանդղակում...
-Նորից եմ ասում` ընկալումն ու վիճակը տարբեր բաներ են:
-Այո, տարբեր են, բայց միմյանցից շատ հեռու ցուցիչներ էլ չեն։ Լավ, անցնենք մնացած ցավոտ խնդիրներին` քրեակատարողական հիմնարկներ. ինչպե՞ս եք գնահատում կատարված բարեփոխումների արդյունավետությունն այս տարածքում։ Այս տարի կոնկրետ ի՞նչ է արվել։
-Առաջինը` քրեակատարողական հիմնարկում վիրահատական նոր սրահ է բացվել: Առաջին անգամ քրեակատարողական հիմնարկում ավելի շատ մահճակալ ունենք, քան` դատապարտյալ` 300-ով տարբերություն կա: Շահագործման հանձնվեց Արմավիրի քրեակատարողական հիմնարկի մի մասը: Բարեհաջող բանակցություններ եղան Եվրամիության «Աջակցություն բյուջեին» ծրագրի շրջանակում՝ բյուջեն կստանա մոտ 8 միլիոն եվրո, և մենք 200 տեղանոց միջազգային չափորոշիչներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ կունենանք։ Եվ, իհարկե, համաներումը, եթե կարելի է ձեռքբերում համարել։ Համաներման հանգիստ ընթացքը, մի քանի անգամ ավելի քիչ բողոքները...
-Կներեք, վերջին անգամ ե՞րբ եք եղել որևէ քրեակատարողական հիմնարկում։
-Մոտ մեկ ամիս առաջ։
-Պարոն նախարար, չեք նեղանա, չէ՞, եթե մի շատ սուր հարց տամ Ձեզ։
-Ոչ, չեմ նեղանա։
- Քրեակատարողական հիմնարկներում, այսպես կոչված, «զոն նայողների» հարցը. արդարադատության բոլոր նախարարներն այդ հարցից խուսափել են, և ինձ թվում է, որ Դուք կլինեք այն նախարարը, ով կջարդի այդ պատն ու կասի վերջապես, թե այդ գողականների, «զոն նայողների» ինստիտուտին ինչո՞ւ են հանդուրժում։ Նրանց հետ անգամ համագործակցում են պետական պաշտոնյաները՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը։
-Դա Խորհրդային Միությանը բնորոշ էլեմենտ է, որը շարունակվում է հատկապես պոստսովետական երկրներում։ Բայց, ամեն դեպքում, դրանք այնքան վառ գույներով չեն, ինչպես Դուք ներկայացրիք։ Ցանկացած հասարակության մեջ, ցանկացած կոլեկտիվում ինչ-որ մեկը ստանձնում է լիդերությունը։ Իսկ փակ հաստատությունում այս լիդերությունից կախվածությունն ավելին է, որովհետև կազարմային տիպի խցերում ոչ թե 3 կամ 4 հոգի են, այլ՝ ավելի մեծ թվով կալանավորներ, և այդ լիդերությունից խուսափելն ավելի դժվար է։ Ես եղել եմ գերմանական, էստոնական, ամերիկյան քրեակատարողական հիմնարկներում. այդ երևույթները մասնակի գոյություն ունեն նաև այնտեղի հիմնարկներում, և դա ցանկացած նախարարի, ցանկացած քրեակատարողական հիմնարկի ղեկավարի համար բավական լուրջ խնդիր է։ Այո, ադմինիստրացիայի կողմից նրանց նկատմամբ որոշակի հանդուրժողականություն կարող է լինել, որովհետև սրանք կառավարմանը նպաստող բաներ են։ Շատ դեպքերում ադմինիստրատիվ մեթոդներով ինչ-որ բանի հասնելու համար կարող է և սա օգնել։ Բայց խցային տիպի քրեակատարողական հիմնարկներին անցնելու պարագայում, ուր շփումն էականորեն սահմանափակվելու է, այն երևույթները, ինչի մասին մենք խոսում ենք, որոնք մասամբ կան, մասամբ՝ չափազանցված են, չասեմ կզրոյացվեն, բայց նվազագույնի կհասցվեն։
-Դուք երբևէ նստե՞լ եք այն մեքենաները, որոնք դատապարտյալին տանում են դեպի կալանավայր։
-Այդ մեքենաների մի մասը Ոստիկանությանն է, մի մասը՝ մերը։ Բայց ինչո՞ւ նստեմ։
-Որպեսզի տեսնեք, թե մարդը կկարողանա՞ դրանով որոշակի տարածք կտրել և հասնել իր կալանավայրը։ Օրինակ, ես տեսա, թե ինչպես է Սաակաշվիլին նստում այդ մեքենան և սեփական անձի վրա փորձարկում այն։ Կարծում եմ, անկարևոր բան չէ։
-Անցած տարի ենք որոշ մեքենաներ ձեռք բերել և կահավորել այդ նպատակների համար, բայց, ընդհանրապես, այդ ոլորտի քաղաքականությունը պետք է հիմնովին փոխել՝ գործող 12 քրեակատարողական հիմնարկների փոխարեն ունենալ 5 քրեակատարողական հիմնարկ։
-Ի՞նչ կտան այդ սանիտարական հատումները, կարծում եք ՝ օպտիմալացումը կշտկի՞ վիճակը։
-Այո։ Ռեսուրսներն ավելի արդյունավետ կօգտագործվեն, և կունենանք ժամանակակից քրեակատարողական հիմնարկներ։ Մենք այստեղ կունենանք 1,5 միլիարդի տնտեսում։ Եթե այդ 1,5 միլիարդն օգտագործենք այլ նպատակով, ահագին բան կշտկվի։ Մենք այսօր արդեն տարեկան դատապարտյալների զբաղվածության 10-12 տոկոս աճ ենք ունենում։ Օրերս էլ Արթիկում 30 դատապարտյալներ ստացան խոհարարի և վարսավիրի որակավորում։
-Հասանք, թերևս, ամենակարևոր խնդիրներից մեկին՝ դատապարտյալների պարապությանը, որը, բնականաբար, լցվում է հազար ու մի ազարտով, սև էներգիայով։ Իսկ եթե փորձենք այդ մարդկանց համար տեղում թեկուզ մի փոքր աշխատատեղ ապահովել, այն հաշվով, որ գոնե նրանք զբաղված լինեն և չտրվեն հազար ու մի գայթակղությունների։ Ի՞նչ է, հնարավոր չէ՞։
- Կիսափակ և կիսաբաց ռեժիմներում դրա հնարավորություններն ավելի մեծ են, իսկ փակ ռեժիմում՝ ավելի սահմանափակ։ Քիչ առաջ, երբ Դուք ներս էիք մտնում, այստեղ էր «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի տնօրենը, ով առաջարկությունների հերթական փաթեթն էր ներկայացնում նաև զբաղվածության մասով, և այնտեղ մի առաջարկ շատ գայթակղիչ էր. 200 դատապարտյալի զբաղվածության մասին էր խոսքը։ Բայց, իհարկե, աշխատավարձերը փոքր են։ Իսկ մտահոգությունն, այո, կա։
- Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, օրինակ, ուր մի անգամ բախտ եմ ունեցել այցելել, կանայք ներգրավված են բազմազան աշխատանքներում, և դա շատ բնական էր։ Բայց եթե անգամ մասնավոր պատվերներ չեն գտնվում մյուս քրեակատարողական հիմնարկների համար, պետությունը կարող է, չէ՞, որոշակի պետպատվեր հասցնել նրանց, չէ՞ որ այդպիսով միայն զբաղվածության հարց չէ լուծվում։
-Իհարկե, պետք է գտնել աշխատանքային առաջարկներ։ Բայց պետք է նաև նորմալ գին առաջարկել, որպեսզի դատապարտյալները կարողանան մասնակցել։ Կան երկրներ, որտեղ պետությունն է առաջարկում այդ աշխատանքը։ Օրինակ, էստոնիայում դագաղները պատրաստվում են բացառապես քրեակատարողական հիմնարկներում։ Ուրիշ ոչ ոք դրա իրավունքը չունի։ ԱՄՆ Վիսկոնսի նահանգում բոլոր պետհամարանիշներն են նրանք պատրաստում։ Մեզ մոտ պիտի աստիճանաբար փորձենք տեսնել, թե որոնք են ներքին պահանջները և փորձենք դրանք լրացնել։ Այս պահին արտահագուստի, սպիտակեղենի պատրաստումն է։ Պետք է փնտրել նաև ուրիշները, մտածել տարբեր տեղերում տարբեր արտադրություններ դնելու մասին։
-Ի՞նչ եք կարծում այդ տարածքում ինտերնետ պե՞տք է լինի, թե՞ ոչ, որովհետև օրենքը կապի միջոցների տրամադրման ինչ-որ լուսանցք, այնուամենայնիվ, բացում է։
-Ոչ, չպետք է լինի։
-Ինչո՞ւ։
-Մեր օրենքը դա արգելում է։ Ինչ վերաբերում է կապի միջոցներին, ապա օրինական են կապի այն միջոցները, այն տաքսաֆոնները, որոնք տեղադրված են, և դատապարտյալները սահմանված կարգով կարողանում են դրանցից օգտվել։
-Բայց չէ՞ որ այդ խոսակցությունները լսվում են, այսինքն՝ այդ կապի գաղտնիությունն ապահովված չէ։
-Ձեզ ո՞վ ասաց։
-Այնքան տրամաբանական է, որ այդ հեռախոսները լսվում են։
-Ես չգիտեմ։ Չեմ կարող այս պարագայում ենթադրություններով խոսել։
-Լավ, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում, որ բջջային հեռախոսները ժամանակ առ ժամանակ բաժանվում են, հետո խուզարկվում ու հավաքվում, հետո նորից տրամադրվում, ծախվում... Սա ի՞նչ շարժում է, ավելի շուտ, ի՞նչ բիզնես է։
-Դա նշանակում է, որ վատ են աշխատում և այդ համակարգում, այո, կան կոռուպցիոն ռիսկեր,և ինչ-որ մարդիկ, այո, շահագրգռված են դրանում։
-Տեսեք, մարդկանցից վերցնում են հեռախոսները, հետո նույն հեռախոսը վաճառում նրանց։
-Նրանց հեռախոսները չեն վաճառում։
-Լավ, հարևանինը։
-Դրանք պահպանվում են և դուրս գալիս վերադարձվում. դեռևս 2010 թվականից Նուբարաշեն և Կոշ հիմնարկներում տեղադրված են այդ խլացուցիչները, որոնք հաշվարկված են մեր բջջային օպերատորների նախկին հզորությունների վրա և որոնք 100 տոկոսով խլացնում էին։ Բայց ավելի բարձր հզորություններով հեռախոսների հետ մեկտեղ պետք է ապահովել նաև ավելի հզոր խլացումներ։ Իմ նշած երկու հիմնարկներում որոշ տեղերում ազդանշանները հասնում են, որոշ տեղերում՝ ոչ։ Արմավիրում այդ խնդիրն էականորեն լուծված կլինի։ Իհարկե, չեմ բացառում, որ հեռախոսի փոխանցման տարբեր եղանակներին մասնակից են դառնում նաև քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցներ։
-Եթե չեք առարկի, այժմ գնանք դատարաններ։ Այստեղ, անշուշտ, կան բարեփոխումներ. առանձին դատարանների արտաքին տեսքից դա հստակ երևում է, բայց ստացվել է այնպես, որ այժմ էլ ունենք 2 տեսակի դատարաններ՝ էլիտար և ոչ էլիտար։ Օրինակ, վերջերս Կապանում էի և այնտեղ սարսափելի դատարան տեսա։ Ասվեց, որ այդ դատարանը չունի անգամ ձայնագրառման հնարավորություններ։ Ապշելու բան։
-Չկա այդպիսի բան։ Բոլոր դահլիճներն ունեն ձայնագրառման սարք։
-Պարոն նախարար, այդ դատարանում, ուր ես էի, և դժվար է անգամ դրան դատարան ասելը, հատուկ հարցրի, թե կա՞ արդյոք ձայնագրառման հնարավորություն, ասացին՝ ոչ։
-Ասեմ, որ Կապանում շահագործման է հանձնվել նոր դատարանի շենք, ընդամենը 10-15 օրից աշխատողները կտեղափոխվեն նոր շենք։
-Հաճելի էր լսելը, շնորհակալություն։ Բայց, այսուհանդերձ, պնդու՞մ եք, որ Հայաստանում չկա մի դատարան, որը չունի ձայնագրառման հնարավորություն։
-Այո, պնդում եմ, թեպետ դրա պատասխանատուն արդարադատության նախարարը չէ։ Մենք ևս 10 ձայնագրառման սարքեր ենք գնել վարչական դատարանների դատավորների համար։ Եվ հավատացնում եմ, որ այդ խնդիրն այժմ չկա։
-Պարոն նախարար, եթե երեկ կար այս խնդիրը և այսօր արդեն չկա, հավատացեք, մեծագույն ուրախություն է ինձ համար։ Հիմա մեկ ուրիշ՝ բավականին խնդրահարույց հարց. բոլոր դատարաններում չէ, որ կան վկաների սենյակներ, և վկաները միջանցքում առերեսվում են կողմերի հետ։ Իսկ այն դատարաններում, ուր կան վկաների սենյակներ, որպես կանոն, միշտ փակ են։ Այ, օրինակ, մի պարզագույն հարց՝ հնարավո՞ր է սա լուծել։ Թվում է, թե ընդամենը մեկ սեղանի մասին է խոսքը, բայց այնքան լուրջ խնդիրների առջև է սա կանգնեցնում։ Կուզեի ասեիք՝ այո, և անցնեիք մյուս հարցերին։
-Խոսքն ամենևին էլ մեկ սեղանի մասին չէ, դրա համար էլ մենք սկսեցինք «Դատարանաշինության» ծրագիրը, որ այդ բոլոր խնդիրներին համալիր լուծում տանք։ Համաշխարհային բանկի ծրագրով 12 նոր շենք ենք կառուցել մարզերում, 7-8-ն էլ՝ մայրաքաղաքում, այնտեղ Ձեր նշած բոլոր խնդիրները լուծված են։ Նման խնդիր ունենք ևս 10 դատարաններում, բայց հենց այս պահին մենք Համաշխարհային բանկի և «Դատարանաշինության» ծրագրով դադարեցրել ենք ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Սակայն վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք բյուջեից այդ ծրագրերը շարունակելու։
-Հարց, որ անընդհատ պտտվում է գլխումս և ուղղակի չեմ կարող հիմա չտալ. մենք այսքան ժամանակ խոսում ենք դատական համակարգի կոռուպցիայի մասին, բայց մի նստած դատավոր չունենք։ Սա ի՞նչ պարադոքս է, լավ։ Որտե՞ղ են այդ կոռուպցիայով զբաղվողները։
-Այսինքն՝ Դուք կոռուպցիան հասկանում եք այսպե՞ս՝ X-ը Y-ին պետք է գումար տար, բոլորը տեսնեին, գնային ու բռնեին... Այսինքն՝ հասարակական պատկերացումը, երևի, հենց այդպիսին է։ Հիմա չասեք, թե ես ինչ-որ սխեմա եմ առաջարկում, բայց տեսեք՝ մի փաստաբան, որ իր հաճախորդին ասում է իր ծառայությունների գինը։ Դատավոր ընկեր, ով նաև համակուրսեցի է, ասենք, Ամանորին գնում է նրա տուն և նրան տալիս է X-ը բազմապատկած ինչ-որ թվով նվեր... Ի՞նչ եք անելու Դուք այստեղ, ո՞նց եք բռնում, կամ ի՞նչը բռնեք։
-Պարոն նախարար, Դուք հենց դասական կաշառքի օրինակ ներկայացրիք ։ Ի՞նչ է նշանակում՝ ո՞նց բռնենք։ Կաշառքի դասական բնորոշումները կան, համապատասխան հոդվածներով հանդերձ, չէ՞։
-Կրկնում եմ, այս սխեմայում գործիքները չես կարող ստուգել։
-Փաստորեն, այսքան տարվա մեջ մի դատավոր չբռնեցի՞նք, որի մեղքն ունենար ապացուցողական բազա։
-Եթե նայեք կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորները թիվը, 2008-ին կազմել է 1 դատավոր, 2011-2012-ին՝ 22-30 դատավոր, և այսպես աճի միտումները հստակ երևում են։ Ըստ այդմ, լիազորություններ են դադարեցվել, խիստ նկատողություններ են տրվել, վարչական տույժեր են կիրառվել։
-Բայց դե ոչ մեկը նրանցից դեռ նստած չէ։ Ինչևէ, կուզեի իմանալ, բացառապես Ձե՞ր ընտրությունն էր իրավաբանի մասնագիտությունը, թե՞ ծնողների լոբբինգն էլ կար։
-Ասեմ, որ ծնողներս չէին ուզում, որ իրավաբան դառնամ։ Ուզում էին, որ բժիշկ դառնամ։ Այն ժամանակ ես բավական ազատ հայացքներ ունեի, և ծնողներս մտածում էին ինձ հեռու պահել քաղաքական բնույթի մասնագիտություններից, իսկ բժիշկն ապաքաղաքական մասնագիտություն է։
-Իսկ ինչպե՞ս հարթեցիք խնդիրը։
-Իսկ ես գնացի և գյուղում դիմում գրեցի, որ խնդրում եմ ինձ ընդունեն այգեգործական բրիգադ՝ որպես բանվոր։ Հիշում եմ, որ սովխոզի նախագահն ասաց, որ պիտի հայրիկիս հետ խոսի, թե՝ «Էս ի՞նչ է կատարվում, Հրայր Թովմասյանը՝ Թովմասյան Վարդանի տղան, այսքան լավ սովորող, որոշել է գալ ու այստե՞ղ աշխատել…»։ Մի խոսքով, դրանից հետո գնացի բանակ, և դա, իմիջիայլոց, 1988 թվականն էր։ Հետո գնացի «Գլաձոր» համալսարան, սիրահարվեցի, կինս էլ էր մեր կուրսից։
-Գիտեմ, որ «Գլաձոր» համալսարանում Ձեր դասախոսն էր Հենրիկ Խաչատրյանը, ով Ձեզ համար մեծ հեղինակություն էր։ Ահա, Ձեր այս աշխատասենյակում էլ եմ տեսնում նրա նկարը։ Դուք՝ որպես կայացած իրավաբան, փորձեցի՞ք պարզել այդ սպանության գործը, ինչ-որ բան հայտի դարձա՞վ Ձեզ։
-Բացի այն, ինչ հայտնի է հանրությանը, այլ բան ինձ հայտնի չէ։
-Իսկ չցանկացա՞ք Ձեր մասնագիտական հմտությունները ծառայեցնել ավելին իմանալու համար։
-Ի՞նչ անեի։
-Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ, հետաքննություն։
-Դժվար թե ես կարողանայի ավելին անել։
-Լավ, անդրադառնանք Արդարադատության նախարարության մեկ այլ կառույցի՝ Հարկադիր կատարման ծառայությանը։ Շատ կուզեի իմանալ, թե այդ ծառայությունն ի՞նչ չափորոշիչներով է ընտրում իր աշխատակիցներին, որովհետև նրանցից մեկը մի օր հայտնվել էր իմ բնակարանի դիմաց և սպառնում էր դուռը կոտրել ու ցեղս բնաջնջել։ Ընդհանրապես, այդ տղաներն ի՞նչ կրթություն ունեն, ինչպե՞ս են դառնում հարկադիր կատարողներ։
-Ասեմ, որ այդ տղաները բարձրագույն կրթություն ունեն։ Պարտադիր չէ, որ իրավաբանական կրթություն ունենան, բայց բարձրագույն կրթություն ունեն։ Իսկ այդ ի՞նչ դեպքի մասին եք Դուք խոսում։
-Այո, պատահածն ուղղակի սարսափելի էր. ինտերնետային ծառայությունն ինձ պատշաճ չէր մատուցվել, ընկերությունն առանց ծանուցման դիմել և հաղթել էր դատարանում, իսկ տղան եկել էր ամեն գնով բռնագանձելու և իրեն պահում էր վերջին փողոցայինի պես։
-Իսկ Դուք հետո ի՞նչ արեցիք։
-Ես նրան ասացի՝ «Դուք, իհարկե, իմ գլուխն ու դուռը չեք կարող ջարդել», և գնացի այդ ընկերություն ու նրանց հետ պարզեցի ամբողջ պատմությունը։
-Իսկ ինչո՞ւ չդիմեցիք գլխավոր հարկադիր կատարողին, ինչո՞ւ չդիմեցիք արդարադատության նախարարին։ Գիտե՞ք, այնտեղ 450 մարդ է աշխատում, և ոչ ես, ոչ գլխավոր հարկադիր կատարողը ոչ նրանց դաստիարակն ենք, ոչ էլ կարող ենք երաշխավորել, թե նրանցից յուրաքանչյուրը քաղաքացու հետ ինչպես կվարվի։ Բայց ինչո՞ւ այդ դեպքի մասին չբարձրաձայնեցիք, որպեսզի տեսնեիք, թե հետո ինչ կլինի, այլ մնացիք այդպես, Ձեր դժգոհությունն սկսեց մեծանալ, և պատկեր ձևավորվեց, թե բոլոր հարկադիր կատարողները հենց այդպիսին են։ Ուզո՞ւմ եք հենց հիմա այստեղ կանչեմ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին և տեսեք, թե ինչպես է մշակույթից հասկանում, ոնց է նվագում ու երգում։
-Բայց, կարծեմ, հարկադիրի անունից այդ մարդը չէ, որ այցելում է մեզ և բնավ էլ ոչ իր այդ շնորհները ցույց տալու նպատակով։
-Բայց նա այդ 450-ից մեկն է։
-Իսկ թույլ կտա՞ք Ձեր հարցին ես պատասխանեմ, քիչ առաջ Դուք ինձ հարց տվեցիք, թե ինչո՞ւ ես չդիմեցի։ Ահա, թե որն է հասարակության մեծ, գլխավոր ուղերձը՝ ինչո՞ւ մենք չենք վստահում ու դիմում, որովհետև գիտենք, որ մեզ դրանից հետո ավելի մեծ քաշքշուկ է սպառնում, ավելի մեծ նվաստացում։ Եթե ես դատի տայի, և դա տրամաբանական կլիներ, ոչ մի երաշխիք չունեի, որ կարող էի այդ դատը շահել։ Արդյունքում՝ ես կունենայի կորսված ժամանակ ու քայքայված նյարդեր ։
- Իսկ ես որտեղի՞ց իմանամ, որ Դուք ճիշտ եք ասում։ Դուք պետք է դիմեիք, ծառայողական քննություն նշանակվեր, Ձեզ լսեին, նրան լսեին։ Միշտ այդպես է՝ երբ հետամուտ չես լինում, կուտակվում է, և պատկերն անհարկի խտանում է։ Չէ՞ որ այդ 450-ի կողքին կանգնած չեն նախարարն ու հարկադիր գլխավոր կատարողը։
-Պարոն նախարար, ես չէի ցանկանա իմ անձնական խնդիրներով ծանրաբեռնել մեր զրույցն ու իմ արդեն հաղթահարված խնդիրը դարձնել քննության առարկա։ Կուզեի, որ մենք բարձրացնեինք մեր դատական համակարգի ոգին։ Վերջերս Դուք ասացիք, որ համակարգը պետք է հենել արդարամիտ մարդու վրա, և հարցին, թե ովքե՞ր են դատավորները, պետք է լինի մեկ պատասխան՝ արդարամիտ մարդիկ։ Մենք, ի վերջո, ձգտում ենք հասնել վստահության ու համերաշխության մթնոլորտին, առանց դրա, ուղղակի չի կարող լինել արդարադատություն։ Առանց այդ վստահության ուղղակի չի կարող գոյանալ իրավական երկիր։
- Վստահության առկայությունը ցանկացած գործի կարևոր նախադրյալն ու նախապայմանն է։ Եվ հիմա ասում եմ՝ այդ վստահության ձևավորման հարցում մենք, լրատվամիջոցները, մյուսները քանի՞ անգամ ենք վերլուծել, որ, օրինակ, այս դատավորն այս դեպքում այս արդար վճիռն է կայացրել։ Մենք քանի՞ անգամ ենք փորձել հետամուտ լինել մինչև վերջ, փոխարենը բացառապես մի կողմին լսելով՝ այն դարձրել ենք մամուլի սեփականությունը։ Մենք քանի՞ անգամ ենք փորձել այս ոլորտի դրական տեղաշարժերը վեր հանել և դրա շուրջ կառուցել այն ապագան, որ մենք ուզում ենք տեսնել։ Եվ երբ այս բոլոր հարցերին պատասխանենք, կտեսնենք, որ չենք արել, ուղղակի չենք արել։
-Մի բան պարզ է, որ այսօր չկա անհրաժեշտ վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Ու սա պետք է հանգամանալից ախտորոշվի և բուժվի, միգուցե իմ լրագրող գործընկերները քննադատեն ինձ, բայց ես ընդունում եմ նաև մեղքի մեր բաժինը։ Ամբողջ երկրում մեկ կամ երկու իրավական պրոֆեսիոնալ լրագրող ունեցանք այսքան տարիներ անց, և պարզ է, որ մենք այդ ռեսուրսով չենք կարող գրագետ իրավական լրագրություն ստեղծել։ Բայց արդարության ձգտում ունի հայ մարդը , և մենք նրա հետ գոնե պետք է ազնիվ լինենք, Դուք Ձեր տեղամասում, մենք՝ մեր։
- Հիմա Դուք չկարծեք, որ ես փորձում եմ պաշտպանել դատական իշխանությանը. այնտեղ շատ խնդիրներ կան, և ես բազմիցս եմ ասել, որ առանց այդ խնդիրների լուծման մենք, ըստ էության, չենք կարող հաջողությունների հասնել։ Ես սա արձանագրում եմ։ Բայց արդյոք մենք դատական իշխանությանը պիտի ասենք՝ դու ընդամենը դատական իշխանություն ես ու չես կարող փաստաբանի պես մամուլի ասուլիս հրավիրել ու խոսել այս ամբողջի մասին։ Իսկ մի հանրահայտ դեպքի մասով ամբողջ երկիրը փորձում է փաստաբան ու դատավոր լինել՝ առանց մյուս կողմին լսելու։ Հետո էլ ասում ենք, թե դատական իշխանությունն, ահա, այսպիսին է։ Ե՞րբ ենք փորձել դրականն էլ հանել և դրա մասին նույնպես խոսել։ Ե՞րբ և որտե՞ղ։
-Կան դատական ակտերի արդարացիության գնահատման որոշակի ցուցիչներ՝ բողոքարկումների պատկերը։ Երբ գործերը դատարանից դատարան թափառում են և չեն գտնում իրենց արդարամիտ լուծումը՝ ընդհուպ հասնելով Եվրադատարանի դռներ...
-Ես Ձեզ մի տվյալ ասեմ՝ 2013թ. մենք ընդամենը 1.5 գործ ենք պարտվել եվրոպական դատարանում։
-Դա հրաշալի է, իսկապես, հրաշալի է։
-Ես չեմ կարող ասել՝ դա հրաշալի՞ է, թե՞ ոչ։ Դուք պատկեր եք ներկայացնում, ես էլ ասում եմ, որ 1.5 գործ ենք պարտվել։ Դա, կարծում եմ, լավ ցուցանիշ է։
-Իհարկե, լավ է։ Կնշանակի Վճռաբեկը սրբագրում է Վերաքննիչ և Վարչական դատարանների սխալները և սկսել է իր վրա վերցնել ավելի մեծ դժգոհության բեռ։
-Իսկ 2012 թ. Հայաստանի դեմ եղել է 16 վճիռ, իսկ Դուք չեք խոսում այս նոր միտումների մասին։
-Ես ասացի, որ մենք դրա համար համարյա երջանիկ ենք, մանավանդ, որ մեր գրպանից պետք է վճարեինք մեր դատարանների սխալ որոշումների դիմաց։ Մի հարց. Դուք բազում օրենքների հեղինակ ու համահեղինակ եք, երբ նայում եք Ձեր հեղինակած օրենքները գործողության մեջ, մասնավորապես, «Հավաքների ազատության մասին օրենքը» , ըստ Ձեզ, Դուք արդյունավե՞տ օրենք եք գրել, ինչպիսի՞ն է նրա տեսքը գործնական հարթության վրա, արդյոք լրամշակման կարիք չկա՞։
-Դա ընդունվեց 2011-ի գարնանը, և մեր բառապաշարից ու մամուլից դուրս եկավ «արգելված հանրահավաք», «չարտոնված հանրահավաք» և տասնյակ այլ տերմիններ։
-Իսկ երբ արդեն տեսնում եք փողոցային մարտերը, Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը, իդեալում, տեսականորեն Դուք հենց այդպիսի՞ զարգացումներ էիք ենթադրել։
-Հանրահավաքների իրականացումը, ոստիկանության կողմից աջակցությունը, իրազեկման քննարկումը և այլն՝ այո։
-Իսկ մնացա՞ծը։ Օրինակ, ի՞նչ բացթողումներ եք տեսնում։ Սրբագրելու բան չկա՞։
- «Հավաքների ազատության մասին օրենքում» եթե սխալ գտնեմ, կսրբագրեմ։ Այն նմուշ-օրինակ է ծառայել տասնյակ այլ երկրների համար և հղում է արվում՝ «Նայեք Հայաստանի օրենքը»։
-Լավ, անդրադառնանք Երևանի մասին օրենքին, որի հեղինակներից մեկն եք։ Իմիջիայլոց, մի շատ կարևոր բան՝ ասում են, որ Դուք այդ օրենքը հեղինակելուց հետո պատրաստվում էիք ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը, բայց հայտնվեցիք արդարադատության նախարարի պաշտոնում։ Եղե՞լ է նման գայթակղություն։
-Ես անգամ Երևանի հաշվառում չունեմ։ Խնդրեմ, նայեք իմ անձնագիրը՝ Մասիսի շրջան, Դարակերտ գյուղ։
-Դե, մենք ունեցել ենք նաև այդպիսի քաղաքապետ, ի դեպ Ձեր ծնողները հիմա այդ գյուղու՞մ են ապրում։
-Այո, հայրս ու մայրս այնտեղ են։ Բայց եթե մենք մի քիչ էլ երկարացնենք, ես չեմ հասցնի գնալ ծնողներիս տեսության։
-Պարոն նախարար, բայց ինչպե՞ս կարող ենք լքել միմյանց առանց, օրինակ, այս հարցին պատասխանելու. Հայաստանում օրենքները շատ ռիթմիկ փոփոխությունների են ենթարկվում, իսկ դրանք մեր կյանքի խաղի կանոններն են ու ստացվում է այնպես, որ հայտարարվում է, ասենք, ֆուտբոլ, և ընթացքից այնպես են փոխվում խաղի կանոնները, որ ֆուտբոլը համարյա ռեգբի է դառնում։ Այս ռիթմի մեջ ինչպե՞ս կարող է հանրային իրավագիտակցություն ստեղծվել։
-Պետք չէ բացարձակացնել ամբողջը։ Արագ փոփոխություններն անցումային պետությունների համար շատ բնորոշ են, որովհետև առաջին փուլում չկա այն ռեսուրսը, որպեսզի գնահատես քո ազգային առանձնահատկություններն ու դրա հիման վրա օրենսդրություն մշակես, և որպես կանոն՝ տուրք է տրվում այլ երկրների օրինակներին։ Ուստի, ռեալ կյանքում, երբ այն սկսում է աշխատել, խնդիրներ են հանվում ու սկսում են փոփոխվել։ Նոր փոփոխություններն ավելի բարդ ընթացակարգով են անցնում։ Վերցնենք Քրեական դատավարության օրենսգիրքը. Այո, 3 տարի է մշակվում է, նույնիսկ՝ 3-ից մի փոքր ավելի։ Այն սկզբում եղել է հայեցակարգ, այնուհետև հավանության է արժանացել կառավարության կողմից, ստեղծվել է աշխատանքային խումբ, անցել է միջազգային մի շարք փորձաքննություններ, որպեսզի այդ խնդիրները չլինեն։ Այսինքն, այսօր մենք նոր սերնդի իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն ունենք։ Սա է խնդիրը։
-Ես հենց դա էի ասում՝ արդյոք քաղաքացին հասցնում է մարսել, մտնել պրոցեսի մեջ, իմանալ խաղի կանոնները։ Խաղի կանոնների արագ փոփոխման հետ քաղաքացին չի հասցնում ադեկվատ լինել։
-Եթե օրենքը վատն է, ապա այն պետք է փոխվի։
-Տեսեք, օրինակ, Վարչական օրենսգրքում միշտ նստած է եղել համապատասխան օրենքը, որ վարորդը պետք է ամրագոտի կապի։ Բայց երբ սկսվեց սրա լոբբինգը, և վարորդներին ծանուցեցին այդ մասին, օրենքն սկսեց աշխատել։ Ահա, մի հրաշալի օրինակ այն մասին, որ մարդը, իմանալով օրենքի և դրանից բխող վարչական պատասխանատվության մասին, ավելի օրինապահ քաղաքացի է դառնում։ Այսինքն, եթե մարդն իրազեկվի, և օրենքն էլ լինի կայուն, բոլորովին այլ իրավահարաբերություններ կսկսվեն մեր երկրում։
-Դուք շատ լավ օրինակ եք բերում՝ չգիտեին, իրազեկեցինք։ Իսկ երբ Դուք չգիտեիք օրենքի այդ պահանջի մասին, Ձեզ տուգանե՞լ են դրա համար։
- Հայաստանում միայն ԱԺ-ն ու Կառավարությունը կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ Իսկ միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ տարբեր հասարակական կառույցներ նույնպես կարողանային օրինագծեր ներկայացնել ԱԺ-ին, որովհետև, մեր պարագայում, ինչպես գիտեք, իրավիճակն օրհասական է՝ պառլամենտում մենք օրենք գրող պատգամավոր համարյա չունենք։
-Սա է ներկայացուցչական ժողովրդավարությունը։ Եվ եթե Դուք աշխարհում կգտնեք որևէ մի երկիր, որտեղ ՀԿ-ներն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք, խոստանում եմ, որ երկրորդը Հայաստանը կլինի։ Չկա նման բան։ Ավելին ասեմ, տասնյակ երկրներում անգամ Կառավարությունը չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Որոշ պոստսովետական երկրներում այդ շրջանակը մի քիչ մեծ է, բայց բացառապես պետական մարմիններն են։ Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, այն ունի բացառապես Ներկայացուցիչների պալատի անդամը, ուրիշ ոչ ոք։
-Բայց մեր դեպքում ստացվել է այնպես, որ ԱԺ-ի որակը թույլ չի տալիս համապատասխան ուղերձներ ընդունել հասարակությունից, մեր պառլամենտը չի արձագանքում հանրային սպասումներին, հասարակական իդեալներին, բա ի՞նչ կլինի սրա վերջը։
-Ի՞նչ է, Դուք՝ որպես լրագրող, այդքան լա՞վ գիտեք, որ այս պատգամավորը կամ այս նախարարը վատն է։
-Հարց՝ ԱԺ-ն, ըստ Ձեզ, արտացոլո՞ւմ է մեր հասարակության կրթական, ավելի շուտ՝ քաղաքակրթական ցենզը։ Ես կուզեի, որ Դուք՝ որպես արդարադատության նախարար, ասեիք Ձեր կարծիքը։
-Օրինակ, ի՞նչ գնահատական եք ուզում տամ։ Ենթադրենք, Դուք իմ փոխարեն եք և ամենաօբյեկտիվն եք, ի՞նչ գնահատական եք տալու։
-Ես, օրինակ, այսպես կասեի՝ հարգելի լրագրող, քանի որ մեր երկրում ընտրական իրավունքը դեռևս չի իրացվում, ուստի, մենք ունենք այս պառլամենտը և մի մեծ երազանք, որ մի օր իրացվի այդ իրավունքը։
-Ես էլ ասելու եմ, որ մենք ընտրական իրավունքի իրացման ոլորտում, այո, ունենք այս-այս խնդիրները, սրանց լուծման տարբերակները սրանք, սրանք են, և այս ԱԺ-ն իր քաղաքական կոնյունկտուրայով լուծում է իր առջև դրված խնդիրները։ Մենք ունենք պառլամենտարիզմի տասնյակ էլեմենտներ, այսօր պառլամենտի դերն էականորեն մեծացել է, մեծացել է քաղաքական փոքրամասնության դերակատարումը։
-Իսկ Ձեր հաշվարկով, քանի՞ օրենք գրող պատգամավոր կա ԱԺ-ում։
-Դուք շատ սխալ հարց եք տալիս։ Աշխարհի որևէ երկրում պատգամավորը չի գրում օրենք։ Պատգամավորը զբաղվում է քաղաքականությամբ, ունի կուսակցություն, որտեղ կան իրավաբաններ, որոնք էլ զբաղված են օրենք գրելով։
-Պարոն նախարար, մեր երկիրն աղքատ է և չի կարող պատգամավորին կցել մի առանձին փորձագետների ինստիտուտ՝ բաղկացած, ասենք, պրոֆեսիոնալ իրավաբաններից և այլ մասնագետներից։ Եվ բացի այդ, պատգամավորը գոնե պետք է կարողանա կարդալ և հասկանալ այն ինչի համար քվեարկում է։
-Ինստիտուտ պետք չէ. ԱԺ պատգամավորի մեջքին կանգնած է քաղաքական ուժ, որն ունի անդամներ, ովքեր պատրաստ են այդ գործն անել։
-Լավ, չբանավիճենք.։ Անձնական մի հարց՝ Ձեր երեխաներն ունե՞ն իրավաբանի մասնագիտության նկատմամբ որոշակի հետաքրքրություն։ Ուղղորդո՞ւմ եք նրանց այդ կողմ։
-Երկու աղջիկներիս և տղայիս միջև կա 9 տարվա տարբերություն։ Սկզբում աղջիկներիս հետևողականորեն ուղղորդում էի, որ իրավաբան դառնան, բայց տղայիս ծնվելուց հետո ազատ թողեցի, որ աղջիկներս ընտրեն իրենց ուզած մասնագիտությունը։ Այնուամենայնիվ, աղջիկս իրավաբանականի երկրորդ կուրսի ուսանող է, բայց, հաստատ, ես չեմ ուղղորդել։ Մյուս աղջիկս նույնպես պատրաստվում է իրավաբան դառնալ։ Բայց ինձ մոտ ներքին համոզմունք կա, որ տղաս իրավաբան չի դառնալու։ Ես դա զգում եմ։ Չեմ կարող բացատրել՝ ինչու։ Մոտ 8,5 տարեկան է, միգուցե, շատ հետևողական աշխատեմ, ինչ-որ բան կտա, բայց այս պահին նրան բոլորովին այլ բաներ են հետաքրքրում, օրինակ, թե մարդն ինչպե՞ս է մտածում, մարդն ինչո՞ւ է շնչում, ինչպե՞ս, է որ մարդը քնած է, բայց շնչում է՝ այս կարգի հարցեր կարող է Ձեզ տալ։
-Իսկ չի՞ հարցնում, թե՝ հայրիկ, ինչո՞ւ են մեր երկրում մարդիկ վատ ապրում, ինչո՞ւ այսքան անարդարություն կա։
-Նա փոքր է և ընդամենը կարող է հարցնել, թե ինչո՞ւ է հիվանդանոցի անունը հիվանդանոց, չէ՞ որ այնտեղ ոչ միայն հիվանդներ, այլև առողջներ են գնում։ Կամ՝ ինչո՞ւ է վերելակի անունը վերելակ, չէ՞ որ նա նաև իջնում է։ Շատ ավելի բարդ հարցեր էլ կարող է տալ, որի պատասխանները դժվարանում ես գտնել։ Մի անգամ գնում էի Գերմանիա, հարցրի՝ «Քեզ ի՞նչ բերեմ», ասաց՝ Հարիբո՝ այն ռեզինե կոնֆետներից։ Ես էլ ասացի՝ «Տղաս, դու արդեն մեծ ես, դա կարող են փոքր երեխաներն ուզել»։ Եվ ահա, առավոտյան սափրվում եմ, և ինքն էլ սկսեց փրփուրը երեսին քսել։ Ասացի՝ «Ի՞նչ ես անում», ասաց՝ «Սափրվում եմ», ասացի՝ «Ցավդ տանեմ, դու դեռ փոքր ես, կմեծանաս, կհասցնես…»։ Բարկացած շպրտեց ձեռքինն ու ասաց՝ «Ես չեմ հասկանում՝ երեկ ասացիր՝ մեծ ես, այսօր ասում ես՝ փոքր եմ...»։ Ընդհանրապես, պիտի կողմնորոշվես ինչ ասես, հաստատ։
-Մի խնդրանք կարելի՞ է։ Կուզեի, որ Դուք Ամանորին ընդառաջ շնորհավորական մի տաք խոսք ասեիք կալանավայրերում ապրող մարդկանց։
-Թող նրանք շուտ դուրս գան, տեսնեն ազատության շունչը և այնպիսի վարքագիծ ունենան, որ երբեք չհայտնվեն այնտեղ։ Նրանց համար ավելի մեծ բան, քան ազատությունն է, այս պահին չկա։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
14:56 • 27.11.24 Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
14:46 • 27.11.24 Յամալն այսօր կդառնա Golden Boy-ի դափնեկիր
Իրադարձային
-
18:36 • 27.11.24 Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»