Սովետահայ բրենդներ՝ «Մասիս», «Լյուքս» կոշիկի ֆաբրիկաներ կամ պլանային տնտեսության ուրվականը Հայաստանում
Սպիտակում արտադրվող հայկական տրիկոտաժ, լեգենդար «Մասիս» և «Լյուքս» ֆաբրիկաների կոշկեղեն, հաստոցաշինություն և մեքենաշինություն. բոլոր այս հայկական բրենդները, «Հայաստանի ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի գնահատմամբ, պետք է վերականգնենք և իրացնենք Մաքսային միության անդամ երկրների շուկաներ:
«Մասիս» և «Լյուքս» ֆաբրիկաների կոշկեղեն, հաստոցաշինություն
Tert.am-ի հետ զրույցում Վազգեն Սաֆարյանը, ով այս ամենը չի համարում ինչ-որ չափով միֆ՝ «հայկական մոլիբդենի» ու ծիրանի կողքին, ասաց. «Ես ասում եմ այն, ինչ եղել է: Մարդիկ Փարիզից Սպիտակի տրիկոտաժ են առել բերել: Մենք էդպիսի արտադրանք ենք ունեցել, իսկ, որ ասում են՝ մենք չենք կարող ապրանք արտադրել, դրանք բոլորը հերյուրանքներ են ու սեփական երկիրը արհամարհելու հերթական փորձ: Հայաստանի արդյունաբերությունը մեր ՀՆԱ-ում կազմել է 66- 67 տոկոս: Իսկ այսօր մեր արդյունաբերությունը մոտենում է 20 տոկոսի»:
Ըստ նրա՝ Հայաստանում մեքենաշինությունը համախառն ներքին արդյունքի 28 տոկոսն է կազմել: «Ձեր ասած այդ փակ երկրում, մեր «Արմենմոթոր» գործարանը, որը ժամանակին կոչվում էր «Էլեկտրաշարժիչների գործարան», 90 երկիր էր ուղարկում իր շարժիչները: Հիմա «փակ երկիրը» ո՞նց հասկանանք, եթե մենք հայկական ապրանքները 120-ից ավելի երկրներ էինք արտահանում, սոցիալիստական «լագերի» երկրները 17-ն էին, բա էն մնացածը որտե՞ղ էին: Այդ շարժիչները նաև Ճապոնիա էին արտահանվում: Մոսկվայում մեր կոշիկների համար հերթեր էին գոյանում, ընդ որում՝ դեռ մեքենան Հայաստանից դուրս չեկած, այնտեղ արդեն հերթեր էին»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Այսօր նա արդեն նոր իրավիճակ է արձանագրում մեր տնտեսության կառավարման մոդելում. Կառավարությունն այսօր գիտակցում է պետություն-մասնավոր հատված գործընկերության անհրաժեշտությունը, և դա դարձել է որպես գործիքակազմ:
Ըստ նրա, եթե այդպես չլիներ, ապա այսօր Կառավարությունը արդյունաբերությանը էժան վարկեր չէր տա բյուջետային փողերից: «Դա չի եղել, սա նոր գործառույթ է, անցած տարի 801 միլիոն դրամ բյուջետային փող են տրվել արտահանման խթանման համար ՝ 3 տոկոսով սուբսիդավորված։ Մենք էսօր 8 տոկոսով վարկեր ենք տալիս նրանց, ովքեր արտահանում են»,- ասաց նա։
Իսկ արտահանման համար տրամադրվող միջոցներն էլ, ըստ Վազգեն Սաֆարյանի, վկայում է, որ արտահանվելիք ապրանքը պետք է մրցունակ, գնողունակ լինի:
Սա նրա պատասխանն է մեր այն դիտարկմանը, որ ԽՍՀՄ երկրներում տեղական արտադրության սառնարանները, մեքենաները, կենցաղային տեխնիկան՝ վատ որակի ու տեսքի էին և պատահական չէ, որ բոլոր հնարավորություն ունեցողները դրանցից շատ արագ ազատվեցին:
Ըստ որոշ վերլուծությունների՝ Մաքսային միության համար երրորդ երկրներից միության անդամ երկրներ ներմուծվող բարձր տոկոսադրույքների պատճառը ԽՍՀՄ այն գաղափարախոսությունն է, որով խթանվում էր տեղական արտադրությունը երկրում:
Ի պատասխան հարցի, թե, փաստորեն, այսօր խոսվում է նախկին ԽՍՀՄ մոդելի մասին, Վազգեն Սաֆարյանն ասաց. «Մենք ԽՍՀՄ նախկին մոդելից չենք խոսում, մենք խոսում ենք նոր ինտեգրացիոն կապերի մասին»:
Այո, տնտեսություն և պլանայնություն, իսկ մաքուր ազատական տնտեսությունը մնացել է Ադամ Սմիթի ժամանակներում
Վազգեն Սաֆարյանը, ի պատասխան հարցի, թե կարելի է խոսել այն մասին, որ մեր տնտեսությանը պատվերներ կիջեցվեն Մաքսային միության երկրներից, դրական պատասխան տվեց. «Իհարկե, կլինեն. եթե մեզանում այսօր պահպանվել է աղաչափերի արտադրությունը, որոնք տեղակայվում են սուզանավերի վրա, ուրեմն պետք է այդ աղաչափերը պատվիրվեն Հայաստանում, և ոչ թե աղաչափ արտադրելու համար Ռուսաստանում նոր գործարան կառուցեն: Կամ եթե Ռուսաստանն ունի այդ աղաչափերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, ուրեմն ավելի ճիշտ կլինի, որ նրանք էդ գծագրերը տան, էստեղ մենք մոդեռնիզացնենք էդ արտադրությունը և աղաչափերը էստեղ արտադրենք: Եվ այստեղ էլ կա այդ իմաստով արտադրական կուլտուրա»:
Իսկ որ այս 20 տարիների ընթացքում գործարանները մասնավորեցվել են, ըստ նրա, հոգ չէ՝ արտադրությունը կկազմակերպեն մասնավորները:
Իսկ ի պատասխան հարցի, թե, այնուամենայնիվ, սա չի ենթադրում ազատ շուկայական տնտեսությունից շեղում դեպի պլանային տնտեսություն, տեղական արտադրողների միության ղեկավարն ասաց, որ հիմա տնտեսության մեջ այդպիսի սահմանափակումներ՝ պլանային կամ ազատ շուկայական, չի կարելի դնել, քանի որ տնտեսությունը պետք է պլանայնություն ունենա այնքան, որքան անհրաժեշտ է:
«Այսինքն՝ այնտեղ որտեղ անհրաժեշտ է լինի ծրագրավորում, այնտեղ որտեղ ազատ շուկայական հարաբերությունները կարող են արդյունավետ լինել, ուրեմն ազատ շուկայական լինեն: Բայց աշխարհի ոչ մի երկրում ազատ շուկայական հարաբերություններ չկան, բոլոր տեղերում պետական կարգավորիչ ֆունկցիաներ են մտած են՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ: Մենք էլ արդեն գնացել ենք դրան, եթե ասում ենք՝ պետություն-մասնավոր հատված գործընկերություն, սա նշանակում է պետության կողմից տնտեսական գործառույթների կարգավորում՝ ֆինանսական միջոցով»,- ասաց Վազգեն Սաֆարյանը ՝ հավելելով, որ ազատ շուկան մնացել է Ադամ Սմիթի ժամանակներում՝ 19-րդ դարի կեսերում:
Դարձյալ տեղական արտադրության ու հայկական առանձնահատկությունների մասին
Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ անհրաժեշտ է լուծել արտաքին բացասական առևտրի հաշվեկշռի հարցը, որը կազմում է 2.9 մլրդ դոլար:
«Մենք խնդիր ենք դրել, որ այն ապրանքները, որոնք կարելի է այստեղ արտադրել, պետք չի բերել: Այս ՄՄ-ի մեջ մտնելու լավագույն գործոններից մեկը կլինի այն, որ կխթանվի տեղական ապրանքի արտադրությունը: Այն ապրանքը, որ կարող ենք արտադրել չենք բերի: Օրինակ՝ շաքարավազը»,- ասաց Վազգեն Սաֆարյանը, ով ի պատասխան հիշեցման, որ «շաքարավազ բերող մարդը» նաև շաքարի գործարան ունի, բայց այն չի արտադրում, ասաց. «Իսկ, եթե երրորդ երկրից բերի ու տեսնի, որ մաքսավճարները բարձր են, գործարանը կսկսի աշխատեցնել: Դա կխթանի սեփական արտադրությանը»:
Իսկ հարցին, թե մազոխիստ է արդյոք գործարարը, որ գործարանը կառուցել է, բայց գերադասում է շաքարավազ ներկրել այլ երկրներից, Վազգեն Սաֆարյանը, ով նաև սոցիալիստական ուղղվածության կուսակցության առաջնորդ է, ասաց. «Ուրեմն պետք է այստեղ Կառավարության աջակցության խնդիրը դնենք, որ տեղական ճակնդեղ արտադրողին արտոնություններ տա՝ ջրի վարձի և այլն, որ նա չգնա ուրիշ տեղից եղեգնը բերի ու այստեղ շաքարի վերածի: ՄՄ-ն կնպաստի, որ մենք մեր պոտենցիալը լիարժեք օգտագործենք»:
Որ մեր կաշին Թուրքիա չարտահանենք, կունենանք 4 000 տոննա տեղական կաշի, 5 մլն զույգ կոշիկ ու 3000 աշխատող
Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ խոսքը Հայաստանում բոլոր տեսակի տեղական ապրանքների խթանման մասին է. «Այ, օրինակ՝ մենք տարեկան 3,5-4 հազար տոննա կաշի ենք ստանում ու կաշին գնում է Թուրքիա: Թուրքիայում կոշիկ են սարքում, բերում են մեր վրա թանկ վաճառում են, ու հիմա մենք իրենց կոշիկներն ենք հագնում»:
Իսկ դիտարկմանը, թե ՄՄ-ն ստիպելու է մեզ, որ այդ կաշին չուղարկենք Թուրքիա, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Մեզ ստիպելու են ՄՄ-ի անդամ երկրները. և՛ Ռուսաստանը, և ՛ Բելառուսը, և՛ Ղազախստանը։ Վերջինս ընդհանրապես արգելում է իր երկրից կաշի արտահանել, իսկ Ռուսաստանն ու Բելառուսը 500 եվրո ամեն տոննա կաշվի վրա մաքսատուրք են դնում, որ իրենց կաշին դուրս չգնա, իսկ մենք մեր կաշին դուրս ենք տալիս: Ուրեմն մենք էլ պետք է պաշտպանենք տեղական հումքը տեղական արտադրության զարգացման համար: Այսինքն, եթե մենք ունենանք 4000 տոննա տեղական կաշի, կունենանք 5 մլն զույգ կոշիկ ու 3000 մարդ էլ աշխատանք կունենա: Դրան էլ ավելացնենք, որ պետությունը կխրախուսի, որ մեր հին բրենդները՝ «Մասիսը», «Լյուքսը», վերականգնվեն, որովհետև բրենդ հասկացությունը տարիների ընթացքում է ձեռք բերվում: Այդ բրենդային ապրանքները պետք է սկսենք վերականգնել ու առաջին հերթին մաքսային երկրների շուկաներում վաճառել: Ինչ վերաբերում է այն հարցին, որ մենք եվրոպական շուկա ենք կորցնում, մենք չենք կորցնում, ժամանակի ընթացքում կլինի: Երբ մենք կունենանք գումարներ, տեղական արտադրությունը կարդիականացնենք, բարձր տեխնոլոգիաներ կներդնենք ու կստանանք ավելի որակյալ ու մրցունակ ապրանք, այդ ժամանակ կմատակարարենք եվրոպական շուկա»:
«Հայաստանի ապրանք արտադրողների միությունը» մոտ մեկ շաբաթ առաջ քննարկել է ռուս գործընկերներից ստացած է հրավերը. հաստոցաշինության ոլորտում համագործակցության համար ինտեգրվել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Մաքսային միության կից կոորդինացիոն խորհրդին, և միաձայն այն ընդունել է:
«Նրանք, ովքեր մեզ հետ համագործակցում են նրանք բոլորն էլ Ռուսաստանում ունեցել են և ինչ-որ չափով հիմա էլ պահպանել են իրենց տնտեսական կապերը: Եվ եթե մեքենաշինության և սարքաշինության ոլորտում որոշակի աշխատանքներ դեռևս կատարվում են, ապա իրացման շուկան գտնվում է Ռուսաստանում և այնտեղից էլ հումք են բերում»,- ասաց Վազգեն Սաֆարյանը: Նրա ամփոփմամբ՝ այլընտրանք չկա՝ կամ վերականգնվում են հին տնտեսական կապերը, կամ պետք է նորերը ստեղծվեն:
Հանրապետությունում վերապատրաստելու են խառատների, եռակցողների ու փականագործների
Ի դեպ, միությունը Կառավարությանը հայտ է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ մեր միությունը պատրաստ է Կառավարության որոշակի ծրագրերի իրականացման պայմաններում իր ներուժով մասնակցել բանվորական կադրերի (խառատներ, փականագործներ, եռակցողներ) պատրաստմանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
14:56 • 27.11.24 Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
14:46 • 27.11.24 Յամալն այսօր կդառնա Golden Boy-ի դափնեկիր
Իրադարձային
-
18:23 • 27.11.24 Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է
-
17:30 • 27.11.24 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»