Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին` «Sinquefield Cup»-ին:
Մրցաշարին մասնակցում են նաեւ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամորան, Վեսելին Տոպալովը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարը, որի միջին վարկանիշը 2802 է, տեւելու է օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը:
Առաջին տուրում Արոնյանը եւ Նակամուրան ոչ-ոքի են խաղացել: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Արոնյան – Տոպալով՝ 1:0