Պատմական Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին կործանման եզրին է (լուսանկարներ)

18:24 • 16.01.17

Թուրքիայի Էլյազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը կործանման եզրին է, այս մասին գրում է թուրքական DİHABER գործակալությունը:

Հայտնի է, որ մոտ 1500 տարվա պատմություն ունեցող վանական համալիրը երիտթուրքերի ժամանակաշրջանից մինչ այսօր պարբերաբար ենթարկվում է գանձագողերի հարձակումներին ու ավերածություններին: 

Շահինքայա գյուղի բնակիչների պնդմամբ՝ դեռևս 20 տարի առաջ վանքի պատերին առկա են եղել մեծ խաչեր և ձիավոր սրբի պատկեր, դրանք 1990-ականներին ոչնչացվել են անհայտ անձանց կողմից:

Նշվում է, որ Թուրքիայի շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը 35 տարի առաջ Սուրբ Գևորգ վանքի և շրջակա տարածքի պահպանմանն ուղղված հայտ է ներկայացրել իշխանություններին, ինչի արդյունքում վանական համալիրը հաշվառման տակ առնվեց նահանգապետարանի կողմից, սակայն կառույցի պահպանմանն ուղղված որևէ աշխատանք այստեղ այդպես էլ մինչ օրս չի իրականացվել: 

Картинки по запросу Elazığ'daki tarihi Surp Kevork Manastırı yok olmak üzere

Surp Kevork Manastırı yok oluyor

Պատմական Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին կործանման եզրին է (լուսանկարներ)