«Եվրատեսիլ-2017»-ին կարող են գալ բոլոր նրանք, ովքեր «սպառնալիք» չեն ներկայացնում. Կիև

13:09 • 02.02.17

Կիևը հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթին կարող են գալ բոլոր նրանք, ովքեր «սպառնալիք» չեն ներկայացնում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ԵՀՄ-ի Ժնևյան շտաբին:

Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Գուդմանը հայտնել է, որ իրենք երաշխիքներ են ստացել ուկրաինական իշխանություններից, որոնց համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այցելել «Եվրատեսիլ» և «սպառնալիք» չեն ներկայացնում իրենցից, կարող են դա անել, և նրանց անվտանգությունը կերաշխավորվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, «Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում: 

«Եվրատեսիլ-2017»-ին կարող են գալ բոլոր նրանք, ովքեր «սպառնալիք» չեն ներկայացնում. Կիև