Այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդին` աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում անդրադարձավ 1999-2000 թթ. իր՝ բանտում չհայտնվելուն, կարճ անդրադարձ արեց «Մարտի 1-ի» գործողություններին, այնուհետև 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին ու արցախյան հիմնախնդրին:
Վարչապետի ելույթը՝ ստորև.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ.
Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են հետևյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալը ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ և նշանակություն:
Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:
1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:
Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ և դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:
Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը և այն ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:
Ռասսել Ջոնսթոնը իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին և թերևս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:
Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական և ԵԽ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում:
Ու չնայած դրանից հետո մի քանի անգամ իմ դեմ քրեական վարույթ սկսվեց, իմ բանտում հայտնվելը բավականին հետաձգվեց և տեղի ունեցավ միայն 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի, որոնցից ութը խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար:
Իսկ մոտ հարյուր քաղաքական լիդերներ որպես քաղբանտարկյալ հայտնվեցին բանտերում:
Հավաքներ անելու իրավունքից զրկված, բանտում հայտնված քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենը այդ ժամանակներում Եվրոպայի Խորհուրդն էր, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որովհետև Մարտի 1-ից հետո Սահմանադրությունն ըստ էության չեղարկվել էր Հայաստանի Հանրապետությունում, և մարդիկ չունեին պաշտպանության ոչ մի հուսալի իրավական երաշխիք, ոչ մի հույս:
Եվ այդ դեպքերին առնչությամբ ԵԽԽՎ ընդունած 5 բանաձևերը թարմ օդի նման փոխում էին Հայաստանի մթնոլորտը, մարդկանց հույս տալով, որ ամեն ինչ չէ, որ կորած է: 2009 թվականից կալանքի տակ լինելով և 2010 թվականին դատապարտված լինելով 7 տարվա ազատազրկման, ես ընդամենը երկու տարի անցկացրի բանտում և ազատության մեջ հայտնվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բայց նաև Եվրոպայի Խորհրդի աջակցության շնորհիվ:
2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը և դա շատ կարևոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի և իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սևեռելու առումով:
Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով, հասկանալով, որ Եվրոպայի Խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ, խղճի կալանավոր:
ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի հետ իմ հարաբերությունների հաջորդ փուլը 2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն ես Հայաստանի վարչապետն էի, և այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում և որպես հեղափոխության հերթական հանգրվան երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց որպես ժողովրդավարական:
Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից «Թավշյա հեղափոխության, ինչպես նաև իշխանությունների քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ» (մեջբերման ավարտ):
Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային և Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբևէ չէր արժանացել:
Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում և առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքները անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը:
Եվ հիմա, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում Մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում և սրտում և չի եղել ոչ մի օտարերկրյա ուժ, որ որևէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանը իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձևից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համակարգի:
Երբ այս սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլևս երբեք չի հավակնելու ՀՀ ղեկավարի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնին: Բայց 2018-ին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն և դա իմանալով ես իմ ընկերների հետ 2018 թվականի մարտի 31-ին քայլարշավ սկսեցի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից՝ դեպի մայրաքաղաք Երևան՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը:
Մենք 13 օր քայլեցինք՝ ավելի քան 200 կիլոմետր, այդ ողջ գործընթացը լուսաբանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երևանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ, հետո նրանց ետևից եկան նրանց ավագ եղբայրները և քույրերը, հետո նրանց ետևից եկան մայրիկները և հայրիկները, ապա տատիկները և պապիկները:
Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց իսկ ապրիլի 22-ին ես կրկին բանտում հայտնվեցի, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել և հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց, 2018 թվականի մայիսի 8-ին այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դա էր պահանջում ողջ հայ հանրությունը:
Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, որովհետև այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:
Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու:
Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որևէ բռնության, հաղթեց առանց որևէ զոհի, հաղթեց առանց որևէ զենքի: Վեր բարձրացրած բաց ձեռքերով:
Սիրելի բարեկամներ.
Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:
Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով:
Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը և աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:
Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն, մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք:
Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը:
Եվ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ:
Հարգելի ներկաներ.
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:
Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:
Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար:
Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:
Վերջերս Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով:
Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:
Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը Ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:
Սիրելի ներկաներ.
Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին: Բայց ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար:
Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:
Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե Ադրբեջանի համար:
Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցները աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:
Հարկ է հիշել նաև, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց նրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ:
Այս է պատճառը, որ մենք համարել և համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:
Սիրելի ներկաներ.
Ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:
ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար:
Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:
Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը:
Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:
Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ.
Ինձ համար իսկապես շատ պատվաբեր էր և կարևոր հայկական «Սիրո և համերաշխության» հեղափոխության առաջին հոբելյանի առիթով այս ամբիոնից ելույթ ունենալը:
«Էկոնոմիստ» Հայաստանը ճանաչելով 2018 թվականի տարվա երկիր, հարցադրում էր արել, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա զարգացնել 2018 թվականին արձանագրած հաջողությունները:
Պատիվ ունեմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, անշրջելի է մի պարզ պատճառով. նրա հաղթանակը մեր երկրում ապահովել են ոչ թե քաղաքական լիդերները կամ ուժերը, այլ ժողովուրդը, քաղաքացին, երիտասարդությունը, որոնք այլևս գիտեն, որ իրենք են ամենայն առաջընթացի շարժիչ ուժը և հաստատ բաց չեն թողնի Հայաստանը ժողովրդավարության, օրինականության, թափանցիկության ու հանդուրժողականության փարոս դարձնելու այս բացառիկ հնարավորությունը:
Հայաստանը կարող է և կմնա լավ լուրերի աղբյուր՝ ժողովրդավարությանը հավատացող բոլոր մարդկանց համար:
Շնորհակալություն»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 12:19 • 19/11 Կշարունակեմ պայքարել ՀՀ-ի տարածքային ինքնիշխանության համար. լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Փալոունը՝ Բաքվում ցույցերի մասին Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 12:19 • 19/11 Կշարունակեմ պայքարել ՀՀ-ի տարածքային ինքնիշխանության համար. լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Փալոունը՝ Բաքվում ցույցերի մասին Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
12:06 • 19.11.24 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
23:15 • 19.11.24 Նա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասին
-
22:26 • 19.11.24 Սպորտը քաղաքականությունից դուրս է․ Թիկնիզյանը՝ Պետրակովի մասին
-
20:58 • 19.11.24 «Ռեալի» պաշտպան Միլիտաոն վիրահատվել է
Իրադարձային
-
23:35 • 19.11.24 Նեթանյահուն գումար է խոստացել Գազայից պատանդ վերադարձնող ցանկացածին
-
21:37 • 19.11.24 Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան