Apple-ն իր ամենահայտնի սարքերից մեկը հայտարարել է հնացած

15:05 • 19.11.24

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր պատմության ընթացքում ամենաշատ սպասված սարքերից մեկը՝ երկրորդ սերնդի Apple Watch «խելացի» ժամացույցը, որը ներկայացվել է 2016-ին, այլև չի սպասարկի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ընկերությունն Apple Watch Series 2-ն ավելացրել է այն ապրանքների պաշտոնական ցանկում, որոնք համարում է հնացած:

Դա նշանակում է, որ սարքը չի ստանում աջակցություն և ընկերությունն այլևս իրավասու չէ վերանորոգել այն Apple Store-ում կամ լիազորված երրորդ կողմի ծառայություններ մատուցողի միջոցով:

Ըստ էության, դա նշանակում է, որ եթե սարքը դադարում է աշխատել, Apple-ը պարտավոր չէ վերանորոգել այն:

Խոսքը «խելացի» ժամացույցի՝ ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված տարբերակների մասին է: Մինչդեռ ավելի թանկ կերամիկական տարբերակը դեռ չի ավելացվել հնացած սարքերի ցանկում, ինչը նշանակում է, որ Apple-ը դեռ սպասարկում է այն:Apple has consigned its second generation Apple Watch to the scrap heap. It means owners of the $269/£269 device, released back in 2016, will be left without any support from Apple if something goes wrong with it

Apple-ն իր ամենահայտնի սարքերից մեկը հայտարարել է հնացած