Տեսնում ենք, որ կողմերը շարժվում են հին օրակարգով․ Արթուր Մարտիրոսյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին
Tert.am-ը բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ զրուցել է ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացման պատճառների մասին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին, բացի ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներից և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչից, ներկա էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը նախաձեռնում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ: Ի՞նչ է նշանակում վերջին նախաձեռնողականությունը՝ ՌԴ-ի ակտիվանալու հերթական դրսևորո՞ւմ:
-Անշուշտ, կա որոշակի մրցակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև, թե ով է ավելի ակտիվ կարգավորման գործընթացում: Այս հանդիպումը, իհարկե, պետք է ներկայացվի, որպես ԵԱՀԿ մինսկի խմբի միջնորդություն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ավելի հստակ և ազդեցիկ մոտեցում է ցուցաբերում Ռուսաստանը:
-Ի՞նչ է դա նշանակում․ Ռուսաստանը ցանկանում է, որ պարզապես իր դերն արժևորվի՞, թե՞ կոնկրետ քաղաքական նպատակներ ունի և ցանկանում է դրանք իրականացնել:
-Իհարկե, նպատակներ ունեն: Ռուսաստանը, որպես նոր տեսակի, ոչ ավանդական կայսրություն, ունի և միշտ ունեցել է պետական շահեր, որոնց սպասարկմանն ուղղված քայլեր պետք է անի: Մենք չենք կարող այդ շահերից դուրս պատկերացնել իր քայլերը: Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվում, մարդասիրական առաքելություն չի իրականացնում: Նա ունի ազգային շահեր, և պետք է փորձես հասկանալ, թե որոնք են այդ շահերը, հասկանաս, թե ինչ է տեղի ունենում գլոբալ, տարածաշրջանային գործընթացներում: Ի վերջո, ռուս-թուրքական հարաբերություններում զարգացումներին պետք է ուշադրություն դարձնես:
-Կարո՞ղ ենք ենթադրություններ անել, թե այս պահին Ռուսաստանն ինչ շահ ունի, երբ նախաձեռնողականությունն ակտիվացնում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
-Չեմ սիրում ենթադրություններ անելով զբաղվել, բայց ասեմ, տակտիկական առումով պարզ է, որ Ռուսաստանը ցանկանում է հակամարտության կողմերին ցույց տալ, որ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող երեք համանախագահներից ամենամեծ դերն ունի ինքը: Այս պարագայում, եթե կողմերը հասնում են ինչ-որ համաձայնության, Ռուսաստանը պետք է ապացուցի կողմերին, որ դրանք իրականանալու են:
Ռուսաստանի ռազմավարական նպատակները ավելի դժվար է մեկնաբանել: Մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք՝ վերլուծության համար: Հույս ունեմ, որ Հայաստանում կան մասնագետներ, որոնք զբաղվում են այդ խնդիրներով:
Եթե ես շատ ընդհանուր ներկայացնեմ պատկերը, ապա պետք է ասեմ, որ Ռուսաստանն ամեն կերպ ցանկանում է ավելի մեծացնել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ճեղքը, և պարզ է, որ ինչ-որ չափով Ռուսաստանի ազդեցության մեծացումը նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում կուժեղացնի իր դիրքերը նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններում:
-Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը պետք է զգուշանա Ռուսաստանի նախաձեռնողականության ակտիվացումից:
-Հայաստանը պետք է միշտ զգույշ լինի և միևնույն ժամանակ պետք է հետապնդի իր շահերը: Հայաստանը պետք է անի այնպես, որ եթե իրոք ցանկություն կա խաղը փոխելու, պետք է ամեն ինչ անենք, որ մեր շահերն առաջ տարվեն:
Մի քանի վտանգ կա՝ վերջին, նոր նախաձեռնությունների հետ կապված․ մեզ փորձելու են «խաղաղության ինդուստրիան» լայն թևերով ներկայացնել: Նորից կսկսվեն շփումներ լրագրողների և հասարակությունների միջև, հումանիտար այլ նախաձեռնություններ կլինեն: Բայց մենք չպետք է շփոթենք դրանք իրական վստահության մթնոլորտի ստեղծման հետ: Իրական վստահությունը, միևնույն է, ձեռք է բերվում տրանզակցիոն դաշտում:
Այդ ամենը շատ լավ է, պետք է լինի, բայց պետք չէ մտածել, որ հենց այդ հարցով կարելի է հասնել վստահության և մտնել բանակցությունների մեջ և հասկանալ, թե ինչպես պետք է լինի վերջնական լուծումը:
Կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել վերջնական լուծմանը: Մենք դրանց առկայությունը տեսել ենք թե՛ Քաշմիրում, թե՛ Կիպրոսում, թե՛ իսրայելապաղիստինյան հակամարտությունում: Ավելի շատ գումարներ են ծախսվել հասարակությունների միջև հարաբերություններ ստեղծելու համար, բայց այնտեղ վերջնական լուծում չի եղել: Ո՞րն է խնդիրը․ առաջինը՝ պետք է բոլոր կողմերի մոտ լինի քաղաքական կամք՝ խաղաղության ուղղությամբ շարժվելու համար: Ես նման կամքի առկայություն չեմ տեսնում Ադրբեջանի մոտ, և կդրսևորվի, թե ոչ, չենք կարող դեռ ասել:
Երկրորդն ավելի լուրջ խնդիր է: Այն կապված է արժեքային համակարգի հետ: Այն հակամարտությունները, որոնք հաջողության են հասել, ինչպես օրինակ՝ Գերմանայի և Ֆրանսիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եղածները, կողմերն ունեցել են նաև համապատասխան արժեքային համակարգեր: Մեր և Ադրբեջանի արժեքային համակարգերը շատ տարբեր են:
-Պարո՛ն Մարտիրոսյան, «խաղաղության օրակարգ» նախաձեռնողը Հայաստանն է, արդյոք չի նկատու՞մ այդ վտանգները:
- Կողմերից մեկը պետք է առաջին քայլը անի: Չնայած այդ քայլի հետ կապված մի քանի վտանգ կա, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք վարչապետ Փաշինյանի միտքը: Որքանով ես եմ հասկանում նրան, նա ասում է՝ մենք այդ քայլը անելով՝ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և ամբողջ միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ Հայաստանը, իրոք, խաղաղություն է ցանկանում:
Հակառակ կողմն էլ ստիպված է ընդունել այդ խաղի կանոնները: Ստացվում է՝ այնպես չէ, որ Հայաստանը լրիվ անիմաստ քայլ է կատարել: Դա պարտադրում է մյուս կողմին՝ մտնել այդ խաղի մեջ:
Բայց այստեղ էլ վտանգ կա․ մենք կարող ենք շատ տարվել այդ օրակարգով և մոռանալ այն մասին, որ մյուս կողմը կարող է դիտարկել ամբողջ գործընթացը որպես փորձ: Այսինքն՝ եթե նրանք տեսնեն, որ իրենք չեն հասնում իրենց նպատակներին, չեն կարողանում հասնել նրան, որ տարածքներն իրենց տրամադրվեն, Ղարաբաղը լինի իրենցը, կարող է այլևս մտածեն, թե որքան են պատրաստ շարունակել այդ գործընթացը: Դա ամենամեծ վտանգն է, և մենք պետք է զգույշ լինենք, պատրաստ լինենք, որ մյուս կողմը կարող է խաղաղության ճանապարհից շեղվել:
-Ավելի հավանական է, որ կշեղվի․․․
-Այո: 2016 թվականի ապրիլը ինչո՞ւ եղավ: Որովհետև մեծ հաշվով հայկական կողմը համոզվել էր, որ երբևիցե այդպիսի բան չի լինի, որ կան ռուսական երաշխիքներ, որ Ադրբեջանը չի փորձի ինչ-որ ձևով կհակադրվել դրանց:
Հիմա մենք պետք է դասեր քաղենք, պետք է հասկանանք, որ խաղաղության երաշխավոր ընդհանրապես չկա: Միակ երաշխիքը մենք ենք, մեր տնտեսությունն է, մեր բանակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրանք զարգացնելու վրա:
Ուշ թե շուտ, եթե անգամ ստեղծվեն էլ բարենպաստ պայմանները, կողմերը հնարավոր է, որ լուծում չգտնեն, որովհետև չկա արժեքային համակարգի նմանություն: Եթե կողմերը շարժվեին ժողովրդավարության ուղղությամբ, եթե տնտեսական համագործակցության տարածք ստեղծեինք, գուցե հեշտացնեինք հակամարտության լուծումը, բայց նման բան չկա:
Պետք է նաև հասկանալ, որ երբ կողմերը գան վերջնական բանակցությունների, շատ բան կախված է լինելու նրանից, թե որքան ուժեղ է լինելու քո այլընտրանքը, թե որքանով կկարողանաս ասել՝ ոչ, չընդունել միջնորդների, հակառակ կողմի մոտեցումները, եթե դրանք քո շահերը չսպասարկեն:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հիշում ենք, որ վարչապետ Փաշինյանը ԵԿՄ համագումարում հայտարարել էր, որ Վիեննայում ընդունվել է «Ստեփանակերտի օրակարգը», և դա նաև քննարկվելու է հետագա հանդիպումներում ևս: Հաշվի առնելով տարածված հայտարարությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ արտգործնախարարների հանդիպմանը ևս «Ստեփանակերտի օրակարգը» քննարկվել է:
-Լավ կլիներ, որ այդ մասին ասեին Ադրբեջանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բայց նրանք նման բան չասացին: Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ «Ստեփանակերտի օրակարգ», բայց մենք տեսնում ենք, որ կողմերը շարժվում են հին օրակարգով:
Օրակարգը հինն է․բանակցային սեղանին մնացել են նույն մասնակիցները՝ Հայաստանն է, Ադրբեջանը և միջնորդները: Միջնորդները կարծում են, որ Հայաստանը, խորհրդակցելով Արցախի հետ, պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
Իհարկե, անհնար է, որ Հայաստանը ընդունի որոշումներ, որոնք կարող են վտանգել Արցախի անվտանգությունը, արժենա կյանքեր: Բայց ճիշտ է նախաձեռնությունը, որ փոխվի բանակցային ձևաչափը: Բայց թե որքանով կստացի այդ նախաձեռնությունը, երբ կլինի դա, դժվար է ասել, քանի դեռ շատ մանրամասներ չգիտենք հանդիպումից:
-Արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը, հայտարարության տեքստից ենթադրելով, քննարկվել են միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ոլորտում համագործակցության հարցեր: Կարծում եք՝ Արցախը դու՞րս է մնացել այս նախաձեռնություններից:
-Դժվար է ասել: Ձեռք է բերվել, օրինակ, պայմանավորվածություն, որ երկու կողմերում եղած ռազմագերիներին պետք է բարեկամները տեսակցեն: Անհասկանալի է, թե ինչպես է լինելու Արցախում եղած ադրբեջանցիների դեպքում: Պետք է Արցախի ղեկավարությունը երաշխավորի այնտեղ գնացող ադրբեջանցիների անվտանգությունը:
Ստացվում է, որ Ադրբեջանը չի կարողանալու խուսափել Արցախի հետ բանակցություններ վարելուց: Նրանք կփորձեն պնդել, որ Ռուսաստանն էլ միջամտի, որ հայկական կողմը անվտանգության երաշխիքները վերցնի իր վրա: Բայց կլինի շատ մեծ վրիպում, եթե հայկական կողմը գնա այդ քայլին: Պետք է միշտ ասվի, որ Արցախում գտնվող ադրբեջանցիներին այցելելու համար բանակցությունները պետք է տարվեն հենց Արցախի հետ, Արցախը պետք է ապահովի ադրբեջանցիների անվտանգությունը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 12:19 • 19/11 Կշարունակեմ պայքարել ՀՀ-ի տարածքային ինքնիշխանության համար. լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Փալոունը՝ Բաքվում ցույցերի մասին Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 12:19 • 19/11 Կշարունակեմ պայքարել ՀՀ-ի տարածքային ինքնիշխանության համար. լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Փալոունը՝ Բաքվում ցույցերի մասին Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
12:06 • 19.11.24 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
23:15 • 19.11.24 Նա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասին
-
22:26 • 19.11.24 Սպորտը քաղաքականությունից դուրս է․ Թիկնիզյանը՝ Պետրակովի մասին
-
20:58 • 19.11.24 «Ռեալի» պաշտպան Միլիտաոն վիրահատվել է
Իրադարձային
-
23:35 • 19.11.24 Նեթանյահուն գումար է խոստացել Գազայից պատանդ վերադարձնող ցանկացածին
-
21:37 • 19.11.24 Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան