Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կյանքի է կոչվում ՀՀ-ի էներգատրանսպորտային իզոլացման, շրջափակման ծրագիրը․ Վ․ Դավթյանը՝ Բաքու, Թեհրան, Մոսկվա եռակողմ գագաթնաժողովի օրակարգի մասին
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանին անհանգստացնում է առաջիկայում կայանալիք Սոչիում Բաքու, Թեհրան, Մոսկվա եռակողմ գագաթնաժողովը։ Նա շեշտեց, որ ՀՀ-ի շահերին դեմ նախագծեր են օրակարգ բերվում, օրինակ՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքները, որոնց շրջանակներում նախատեսվում է Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ապահովում ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով, և երկրորդ՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքում ադրբեջանական բաղադրիչին համակարգված կարգավիճակ տալ:Top of FormBottom of Form
- Պրն․ Դավթյան, օգոստոսին Սոչիում Բաքու, Թեհրան, Մոսկվա եռակողմ գագաթնաժողով է կայանալու, որի շրջանակոմ օրակարգ է բերվելու հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ապահովում՝ ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով։ Սա իրենից ի՞նչ է ենթադրում, չի՞ վնասելու ՀՀ-ի շահերին։
- Ակնհայտորեն վնասելու է, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանի մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը կարող է պարզապես դեակտուալիզացվել: Առանց այդ էլ այն մեռյալ կետից չի շարժվում, թեև ունի կարևոր ինտեգրացիոն նշանակություն Հայաստանի համար: 2018 թ. ի վեր Բաքուն ակտիվ բանակցային գործընթաց է վարում Մոսկվայի ու Թեհրանի մասնակցությամբ` ուղղված Իրանի ու Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացմանն ադրբեջանական ենթակառուցվածքներով՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր իրականացնելու նպատակով: Բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, հավանաբար, Բաքվում: Սակայն այժմ արդեն կարող ենք ասել, որ կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն այդ միջանցքը կյանքի կոչելու համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ կողմերը կհրաժարվեն Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքից, սակայն, կարծում եմ, այդ նախագիծը կմնա զուտ քաղաքական հռետորաբանության տիրույթում, ինչպես ժամանակին եղավ Իրան-Հայաստան երկաթուղու հետ, որին Մոսվկան ու Թեհրանը շատ արագ կարողացան այլընտրանք գտնել: Այսպիսով, օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք, որ Բաքուն վերջին տարիներին կարողացել է ձևավորել իր էներգետիկ դիվանագիտության արդյունավետ գործիքակազմ, որն օգտագործում է թե գազատրանսպորտային, թե էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններում: Ավաղ, նման դիվանագիտական գործիքակազմ չունենք մենք և թե՛ նախկինում, թե՛ այսօր անգամ նպատակ չենք հետապնդում այն ձևավորելու: Միաժամանակ, սակայն,կառավարությունը մշակում է էներգետիկայի զարգացման ծրագիր, որում առկա է միանգամից երկու բազային խնդիր: Առաջինն այն է, որ ծրագիրը կազմվում է օտարերկրյա ինստիտուտի՝ USAID-ի կողմից, ինչն ապաանվտանգայնացնում է մեր էներգետիկ քաղաքականությունը: Երկրորդ խնդիրն, ըստ իս, նրանում է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի բացակայության պայմաններում զարգացման ծրագիրը կարելի է ընդամենը որպես միջոցառումների ցանկ դիտարկել՝ առանց հեռահար անվտանգային նպատակադրումների: Սա է պատճառը, որ մենք հետզհետե կորցնում ենք տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաները՝ դրանով իսկ լրացուցիչ ռիսկեր ստեղծելով մեր էներգետիկ անվտանգության համար: Հայաստանին անհրաժեշտ է էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգ, որում հստակ կտարանջատվեն արտաքին ու ներքին, քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, սոցիալական և այլ ռիսկերը: Նման հայեցակարգ մենք այսօր ձևավորում ենք «Մեկ Հայաստան»կուսակցությունում, որն անպայման կներկայացնենք մասնագիտական հանրույթին:
- Նախատեսվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքում ադրբեջանական բաղադրիչին համակարգային կարգավիճակ տալ, ստացվում է՝ ՀՀ-ն դուրս է մնում տարածաշրջանային այս մեծ ծրագրից։
- Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կոչված է կապել Հյուսիսային Եվրոպան Հնդկական օվկիանոսի հետ, իր լոգիստիկայում ներառում է նաև հարավկովկասյան բաղադրիչը: Եվ երբ 2008 թթ. Մոսկվան, հայկական երկաթուղու կոնցեսիան ստանձնելուց հետո հայտարարեց Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի մասին, վերջինը դիտարկվում էր նախ և առաջ որպես Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի կարևոր մաս: Սակայն այդ երթուղին կյանքի կոչելու, դրա տնտեսական նպատակահարմարությունն ապահովելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գործարկվեր Անդրկովկասյան երկաթուղին՝ կապելով Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի երկաթուղիները՝ ելք ապահովելով Ռուսաստանի համար դեպի Պարսից ծոց: Պատահական չէ, որ հենց նշված ժամանակահատվածում Մոսկվան ստանձնեց նաև աբխազական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը՝ զուգահեռաբար փակ բանակցություններ վարելով Թբիլիսիի հետ նաև վրացական երկաթուղու կառավարման մեջ որևէ դերակատարում ստանալու համար: Պատահական չէ նաև, որ հայկական երկաթուղին միանգամից վերանվանվեց Հարավկովկասյանի, ինչն ընդգծեց կոնցեսիայի աշխարհաքաղաքական նպատակը: Սակայն 5-օրյա պատերազմը թույլ չտվեց կյանքի կոչել այդ նախագիծը, ինչը հետզհետե հանգեցրեց նաև Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի սառեցմանը: Ճիշտ է, 2011-2012 թթ. ՀՀ կառավարությունը փորձում էր ամեն կերպ ներկայացնել, որ Հայաստանի հարավային երկաթուղու նախագծի իրականացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում, սակայն ակնհայտ էր, որ թե աշխարհատնտեսական իրավիճակը, թե կառավարության կողմից ընտրված օպերատորի անհայտ ծագումը թույլ չէին տալիս լավատեսությամբ լցվել նախագծի նկատմամբ: Վերադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ գագաթնաժողովին՝ նշենք, որ դրա օրակարգային հարցերից է լինելու Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիների ինտեգրման ապահովման հարցը՝ Քազվին-Ռեշտ-Ասթարա նախագծի շրջանակներում, ինչը թույլ կտա ապահովել Ադրբեջանի և Իրանի մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային լոգիստիկ միջանցքին: Այստեղ հատկապես կընդգծվի Ադրբեջանի դերը որպես միջանցքի կարևոր մասնակցի: Ակնհայտ է, որ սա չի կարող չհակասել Հայաստանի շահերին, որը մշտապես փորձում է հանդես գալ որպես Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ երթուղու կարևոր մասնակից:
- Ինչ եղավ ՀՀ-Իրան-Վրաստան-ՌԴ համաձայնագիրը, ինչո՞ւ կյանքի չի կոչվում։
- Ինչպես արդեն նշեցի, որպես ամբողջական աշխարհատնտեսական նախագիծ և որպես քառակողմ միջանցք նախագիծը մեռյալ կետից չի շարժվում: Ենթակառուցվածքային առումով այն ունի երկու կարևոր բաղադրիչ: Առաջինն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծն է, որը պետք է ավարտին հասցվեր 2019 թ. հունվարին, սակայն, ինչպես գիտենք, այն դեռ 20-25%-ով է պատրաստ: Մինչդեռ դա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում և այն, որ մեզ համար առանցքային նշանակություն ունեցող իրանական շուկայում դիրքավորվում է Ադրբեջանը: Մյուս բաղադրիչը Հայաստան-Վրաստան օդային գիծն է՝ Դդմաշենի և Ախուրյանի ենթակայաններով: Այս ուղղությամբ աշխատանքները դեռ չեն էլ սկսվել, իսկ իշխանությունները դեռ 2018 թ. ամռանը հայտարարել են, որ պետք է վերանայեն նախագիծը: Մինչդեռ վրացական ուղղությամբ ունենք գրեթե նույնը, ինչ քիչ առաջ ներկայացրեցի՝ խոսելով իրանական շուկայի մասին: Այստեղ հետզհետե ավելանում է Ադրբեջանի ազդեցությունը: Վրաստան ներկրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը վերջին ամիսներին իականացվում է հենց Ադրբեջանից, մինչդեռ մոտ 10 տարի առաջ Հայաստանն ապահովում էր Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը: Ասեմ ավելին՝ Իրանի ու Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացմանն ուղղված աշխատանքների հետ մեկտեղ Բաքուն փորձում է նաև Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան էլեկտրաէներգետիկ օղակ ստեղծել՝ ապահովելով փոխադարձ հոսքեր և, ըստ էության, հավաքական էներգետիկ անվտանգություն: Կարծում եմ, սա ևս լուրջ մարտահրավեր է, որը մենք պետք է օբյեկտիվորեն գնահատենք՝ հաշվի առնելով Հայաստանի համար վրացական շուկայի ռազմավարական նշանակությունը:
- Ինչո՞ւ Իրանը, որը ժամանակին ՀՀ-ն էր դիտարկում էր Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կարևոր մաս, հիմա ուշադրությունը թեքել է դեպի Ադրբեջան։
- Իրանը բազմավեկտոր խաղացող է և երբեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի պահում: Այս իմաստով թերևս սխալ է ասել, որ Հայաստանը սկսել է դուրս գալ Թեհրանի ուշադրության կենտրոնից: Պարզապես գոնե վերջին 15 տարիների ընթացքում մենք չկարողացանք սեփական օրակարգ ձևավորել Իրանի հետ՝ երկկողմանի հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր կապելով խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների ու նրանց շահերի հետ: Խոսքը նախ և առաջ նավթավերամշակման գործարանի, նավթամուղի, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի սառեցված նախագծերի մասին է: Գոնե այս երեք ուղղություններով մենք չենք իրականացրել հետևողական ու թիրախային քաղաքականություն, ինչը պրագմատիկորեն գնահատվել է Թեհրանում: Նույն մոտեցումներն այսօր առկա են նաև հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ձևավորման հարցում: Գոտին պաշտոնապես գործում է մոտ 2 տարի, սակայն դեռ որևէ հստակ արդյունք չի արձանագրել՝ չնայած իրանական կողմից բազմից հնչեցված գործնական առաջարկություններին:
- ՀՀ-ն ժամանակին համարվում էր էնեգետիկ հաբ, իսկ հիմա Ադրբեջան էլէներգիա է արտահանում Իրան ու Վրաստան, սա ի՞նչ հետևանք է ունենալու։
- Իսկապես, խորհրդային տարիներին Հայաստանն ապահովում էր Անդրկովկասի էներգետիկ անվտանգությունը, ինչն առավելապես հնարավոր է ԱԷԿ-ի շահագործման շնորհիվ: Առ այսօր Հայաստանը, ունենալով ավելցուկային էներգետիկ հզորություններ, ի վիճակի է էլեկտրաէներգիա արտահանել արտաքին շուկաներ, ինչը թույլ կտա ապահովել հանրապետության էներգետիկ համակարգի առողջ ու արդյունավետ աշխատանքը՝ նախադրյալներ ստեղծելով նաև սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության համար: Այսպիսին է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը, որը խոշոր հաշվով իր կառուցվաքային տրամաբանությամբ չի փոխվել ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Այդ մոդելը խարսխված է նախ և առաջ ավելցուկային հզորությունների առկայության և, որպես հետևանք, արտահանման կայուն աճի սկզբունքի վրա: Ուստի, վրացական ու իրանական շուկաներում նոր խաղացողի ի հայտ գալը մարտահրավեր է Հայաստանի համար: Պատահական չէ, որ խորհրդային տարիներին փորձ էր արվում օգտագործել Հայաստանի էներգետիկ հզորությունները նաև Մերձավոր Արևելքի շուկաներում դիրքավորվելու համար: Ի դեպ, ներկայումս բանակցություններ են վարվում Սիրիայի էներգետիկ համակարգի վերականգնման հնարավոր մոդելների շուրջ: Մասնավորապես, Մոսկվան պատրաստակամություն է հայտնել այստեղ ջերմաէներգետիկ հզորություններ կառուցել, ինչպես նաև էլեկտրաէներգիա մատակարարել արտաքին շուկաներից:Այս հարցում Մոսկվան կարող է օգտագործել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ներուժը՝ ապահովելով էլեկտրաէներգիայի սվոփային մատակարարումը Հայաստան-Իրան-Իրաք-Սիրիա լոգիստիկ երթուղով, որն, ի դեպ, մշակվում էր դեռ խորհրդային տարիներին: Սակայն այս մոդելը կյանքի կոչելու համար ևս անհրաժեշտ է էներգետիկ դիվանագիտություն ունենալ՝ ուղղված արտաքին շուկաներում ազգային էներգետիկ շահի սպասարկմանը: Չեմ բացառում, որ այս հարցում ևս փորձի ակտիվանալ Ադրբեջանը, որն արդեն այս ամռանն սկսել է էլեկտրաէնեգիա արտահանել նաև դեպի Երևելյան Եվրոպա՝ փորձելով դիրքավորվել որպես միջազգային էներգետիկ դերակատար:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ-ն գտնվում է գազամուղային և երկաթուղային շրջափակման պայմաններում։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է արվի իշխանության կողմից։
- Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կյանքի է կոչվում Հայաստանի էներգատրանսպորտային իզոլացման, շրջափակման ծրագիրը, որն օրեցօր տարատեսակցվում է՝ արտահայտվելով ամենատարբեր նախագծերում: Կարծում եմ, որ այդ քաղաքականությանը կարելի է հակադրել վերոնշյալ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որը թույլ կտա Հայաստանին հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի խոշոր արտահանողի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տարանցման կարևոր գոտի: Հյուսիս-Հարավը, այսպիսով, ինտեգրացիոն մարտահրավեր է Հայաստանի համար, որի շուրջ այսօր նկատվող պասիվությունը անթույլատրելի է ու չափազանց վտանգավոր: Հուլիս ամսին փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց, որ միջանցքը կարող է կյանքի կոչվել 2-3 տարվա ընթացքում: Նման ընդհանուր ձևակերպումները վկայում են այն բանի մասին, որ տվյալ ուղղությամբ կառավարությունը չունի հստակ ռազմավարություն: Սա, իրականում, վերջին տարիներին նկատվող էներգետիկայի ապաանվտանգայնացման քաղաքականության հետևանք է: 2016 թ.-ին կառավարությունը վերանվանեց էներգետիկայի նախարարությունը էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության, մինչդեռ էներգետիկ ամենևին չի սահմանափակվում ենթակառուցվածքներով: Էներգետիկան նաև աշխարհաքաղաքականություն է, անվտանգություն է, սոցիալական ու մարքեթինգային քաղաքականություն: Այսօր էլ էներգետիկայի նախարարության բացակայության պայմաններում, ինչն անընդունելի է վերոնշյալ խորքային էներգատրանսպորտային խնդիրներ ունեցող երկրի համար, շատ դժվար է տվյալ ոլորտում ռազմավարական լուծումներ ու հայեցակարգային մոտեցումներ ակնկալել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի բնական սեռն իգական էԽմբ հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի բնական սեռն իգական էԽմբ հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
17:32 • 17.11.24 Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
21:59 • 18.11.24 Ֆուտբոլի պատմության լավագույն հավաքականների վարկանիշը
Իրադարձային
-
23:53 • 18.11.24 ՌԴ-ն ՄԱԿ-ի միջազգային դատարանին նյութեր է տրամադրել
-
22:50 • 18.11.24 Կապանում վրшերթի է ենթարկվել 27-ամյա հետիոտն
Քաղաքականություն
-
20:24 • 18.11.24 ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
Իրավունք
-
16:20 • 18.11.24 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
-
15:32 • 18.11.24 Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել