Շվեդիայի վարչապետը Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

00:04 • 19.11.24

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նոընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրա հետ քննարկել նաև  Ուկրաինայի խնդիրը:

«Այսօր ես խոսեցի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհավորեցի նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, և մենք քննարկեցինք անվտանգության հարցերը, ներառյալ մեր աջակցությունը Ուկրաինային»,-երկուշաբթի գրել է Շվեդիայի վարչապետը X-ի իր էջում: