Zenbook S 14. արհեստական բանականությամբ նոութբուք՝ ժամանակակից օգտագործողի համար

15:15 • 14.11.24

ASUS ընկերությունը ներկայացնում է պրեմիում սեգմենտի նորագույն նոութբուքը՝ Zenbook S 14-ը (UX5406), որն առանձնանում է ոչ միայն էլեգանտ դիզայնով և կոմպակտ չափսերով, այլև օգտագործողներին առաջարկում է առաջադեմ տեխնոլոգիաներ, ներառյալ՝ արհեստական բանականության կիրառում: Սա կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են արտադրողականությունն ու ոճը:

Zenbook S 14-ը նրբագեղության և հզորության մարմնացում է: Նոութբուքն ունի մետաղական կորպուս ՝ 11,9 մմ հաստությամբ և կշռում է 1,2 կգ, ինչը սարքը հարմարավետ է դարձնում տեղափոխման և ցանկացած վայրում աշխատանքի համար:

Հատկապես աչքի է ընկնում սարքի կափարիչը՝ պատված եզակի Ceraluminium™ նյութով: Այն ալյումինի օքսիդից կերամիկական ծածկույթ է, որը սարքին ոչ միայն էսթետիկ գրավչություն է հաղորդում, այլև երաշխավորում է ուշ մաշվելը: Այս նյութը նոր չափանիշ է դարձել ASUS-ի պրեմիում դասի սարքերի համար՝ ապահովելով արտաքին ազդեցությունից հրաշալի պաշտպանություն և անթերի արտաքին տեսք: Նոութբուքի համար առաջարկվել է բնությունից ոգեշնչված երկու գունային լուծում՝ Zumaia Grey և Scandinavian White:

Zenbook S 14-ը համալրված է Intel Core Ultra 7 (Series 2) նորագույն պրոցեսորով, որն օպտիմիզացված է արհեստական բանականության հետ աշխատանքի համար: Չիպը ներառում է երեք մասնագիտացված ԱԲ արագացուցիչ, որոնք կարող են մեկ վայրկյանում ավելի քան 120 տրիլիոն գործողություն կատարել: Սրա շնորհիվ նոութբուքը դրսևորում է տպավորիչ արտադրողականություն այն աշխատանքներում, որոնք կապված են մեքենայական ուսուցման, տվյալների մշակման և բազմաբնույթ առաջադրանքների հետ:

Բացի այդ, սարքն աջակցում է Copilot+ PC ստանդարտին, ինչը նոր հնարավորություններ է բացում Windows օպերացիոն համակարգում և ASUS հավելվածներում ԱԲ-ի հետ աշխատանքի համար։ Հետագայում օգտատերերը կկարողանան ակտիվացնել այս ստանդարտի ամբողջական ֆունկցիոնալությունն անվճար թարմացումների միջոցով, որոնք հասանելի կլինեն ավելի ուշ:

Նոթբուքն ունի ASUS Lumina OLED էկրան՝ 3K լուծաչափով, որը թույլ է տալիս վայելել վառ, հարուստ գույներ և հստակ պատկերներ։ 120 Հց թարմացման արագությունը պատկերը դարձնում է հարթ և առանց ցնցումների, ինչը հատկապես կարևոր է մուլտիմեդիա հավելվածների համար: Բարելավված էկրանը և նեղ NanoEdge շրջանակները ստեղծում են լիարժեք խորասուզման փորձ՝ նոութբուքով աշխատելն ու խաղալը իսկական հաճույք դարձնելով:

ASUS-ը չի մոռացել նաև ձայնի մասին. նոութբուքն ունի չորս բարձրախոսներով հագեցած ձայնային համակարգ, ինչն ապահովում է խորը և համապարփակ ձայն, որը հարմար է երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու և տեսակոնֆերանսների համար:

ԱԲ-ով և գաղտնիության «վարագույրով» համալրված ASUS AiSense վեբ-տեսախցիկն ունի ադապտիվ (հարմարվողական) մթնեցման, օգտատիրոջ հայացքին հետևելու ընթացքում էկրանի անջատման, ինչպես նաև ադապտիվ կողպման, տեսանյութի տեսագրման ընթացքում լուսավորության շտկման գործառույթներ ու նաև 3DNR աղմուկի ճնշման եռաչափ համակարգ:

Ինտելեկտուալ ձայնաճնշման ASUS AI Noise Cancelation համակարգը թույլ է տալիս զանգահարել և տեսակոնֆերանսներ կատարել հեռակա աշխատանքի ընթացքում:

Copilot ստեղնը սեղմելով՝ կարելի է կանչել Microsoft-ի ԱԲ օգնականին, որը կպատասխանի հարցերին, կօգնի որոնման հարցում, ներշնչման աղբյուր կդառնա ստեղծագործ նախագծերի իրականացման համար:

Բարձր արդյունավետությամբ հովացման համակարգը թույլ է տալիս ապահովել բարձրորակ սառեցում՝ աղմուկի ցածր մակարդակով: Թեթև ծանրաբեռնվածության դեպքում օդափոխիչի աղմուկի մակարդակը չի գերազանցում հազիվ լսելի 25 դԲ-ը, չնայած պատյանի հաստությունն ընդամենը 1,2 սմ է: Պրոցեսորի ջերմային փաթեթը 28 Վտ է:

Բացելով ASUS հաշիվ և օգտագործելով MyASUS հավելվածը՝ օգտագործողները կարող են ներկառուցված գործիքների միջոցով հեշտությամբ կառավարել նոութբուքի կարգավորումները, թարմացնել դրայվերները, անցկացնել համակարգի ախտորոշում և արագացնել սարքի աշխատանքը: Անհատականացման և հարմարավետության այս հավելյալ մակարդակն օգնում է առավելագույն օգուտ քաղել Zenbook S 14-ից:

Zenbook շարքի նոութբուքներն անցնում են MIL-STD 810H ստանդարտին համապատասխան խիստ թեստավորում, ինչը հաստատում է դրանց բարձր հուսալիությունը և դիմացկունությունը:

Այս սարքերը թեստավորվել են ընկնելու, թրթռումների, ծայրահեղ ջերմաստիճանների և խոնավության նկատմամբ դիմացկունության համար, ինչը Zenbook S 14-ը կատարյալ է դարձնում ամենատարբեր պայմաններում՝ ուղևորության ընթացքում կամ գրասենյակային աշխատանքում կիրառման համար:

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ նոութբուքները նախատեսված չեն ագրեսիվ միջավայրերում աշխատելու համար, օրինակ՝ անձրևի տակ կամ անապատում:

Zenbook S 14-ը հագեցած է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ինտերֆեյսներով։
Սարքը համալրված է USB-A-ով, լիաչափ HDMI-ով և երկու Thunderbolt 4.0 Type-C պորտով, որոնք աջակցում են լիցքավորմանը, մոնիտորների և այլ գերարագ սարքերի միացմանը: Սա նոութբուքը դարձնում է ունիվերսալ գործիք` արտաքին և ծայրամասային սարքերի միացում պահանջող խնդիրների լուծման համար: Նոթբուքի մարտկոցի կյանքը 27 ժամ է, իսկ արագ լիցքավորումը (0-ից մինչև 60%) տեղի է ունենում 49 րոպեում:



Մանրամասների համար անցեք այս հղումով:

Zenbook S 14-ն ավելին է, քան պարզապես նոութբուք: Այն առաջադեմ արհեստական բանականության տեխնոլոգիան, հզոր կատարողականությունը և նրբագեղ դիզայնը համատեղող սարք է: Անկախ նրանից՝ ինչ նպատակով է սարքն օգտագործվում՝ բիզնես առաջադրանքների, ստեղծարար նախագծերի, թե ամենօրյա կարիքների համար, այս նոութբուքը կդառնա հուսալի և ոճային ուղեկից Ձեր թվային աշխարհում:


Zenbook S 14. արհեստական բանականությամբ նոութբուք՝ ժամանակակից օգտագործողի համար