Մեկնարկել է Վենետիկի կինոփառատոնը. միջոցառման բացումը և աստղերի վառ կերպարները՝ ֆոտոշարով
Իտալիայում մեկնարկել է Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման արարողությունը կայացել է օգոստոսի 28-ին՝ Լիդո կղզում, գրում է korrespondent.net-ը:
Միջոցառման հյուրերը հայտնվել են կարմիր գորգի վրա վառ երեկոյան զգեստներով։ Փառատոնի բացմանը մասնակցել են Կատրին Դենյովը, Ժուլիետ Բինոշը, Ալեսսանդրա Մաստրոնարդին, մոդել Էլզա Հոսկը, այլք։
Այս տարի միջոցառման շրջանակում կցուցադրվի 21 ֆիլմ՝ ներառյալ Ռոման Պոլանսկու, Օլիվյե Ասայասի, Ատոմ Էգոյանի, Ռոյ Անդերսոնի, Նոյ Բաումբախի և ալյոց ֆիլմերը։
Վենետիկյան կինոփառատոնը համարվում է աշխարհի ամենահին և հեղինակավոր կինոիրադարձություններից մեկը։


















