Մաքսիմ Ֆադեևը խզել է պայմանագրերը բոլոր արտիստների հետ (տեսանյութ)

17:11 • 30.10.19

Ռուս հայտնի պրոդյուսեր և երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ խզել է պայմանագրերը բոլոր արտիստների հետ, որոնք աշխատում են իր MALFA ընկերությունում, գրում է РИА Новости-ն:

«MALFA լեյբլը, որի անփոփոխ ղեկավարն եմ հանդիսանում արդեն 30 տարի, որոշում է կայացրել խզել պայմանագրերը բոլոր արտիստների հետ՝ առանց բացառության: Ողջ բովանդակությունը մենք տրամադրել ենք մեր՝ արդեն նախկին արտիստներին անհատույց: Բացառություն են կազմել երկու արտիստներ, որոնց հետ, ցավոք, չկարողացանք պայմանավորվածություն ձեռք բերել, և որոնց հետ դատական գործընթացներ են տեղի ունենում»,- ասել է Մաքսիմ Ֆադեևը:

Պրոդյուսերը որոշել է փոփոխությունների ենթարկել ընկերությունը և ստանալ փոքր ընկերություն, որը նպատակաուղղված կլինի ավելի մեծ արդյունքների:

Ֆադեևի խոսքով՝ այժմ նա տարվա ընթացքում մեկ կամ երկու արտիստի կներկայացնի, այլ ոչ թե 30-ի, ինչպես առաջ:

 

Մաքսիմ Ֆադեևը խզել է պայմանագրերը բոլոր արտիստների հետ (տեսանյութ)