Արա Սաղաթելյանը, Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Միհրան Հակոբյանը, Ռոբերտ Մելքոնյանը և Հայկ Մամիջանյանը ձերբակալվել են

22:04 • 20.11.20

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանին, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քիչ առաջ ձերբակալեցին, կասկածանքը 225 հոդվածի 1-ին առաջին մասով է (զանգվածային անկարգություն կազմակերպելը), Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնից դուրս գալուց հետո նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դա ծիծաղելի կասկածանք է, որով չի կարելի ձերբակալել, պատժաչափը այնպիսին է, որ իրենց նկատմամբ չի կիրառվում այդ կալանքը, քանի որ Արթուրի և Միհրանի երեխաները փոքր են, և օրենքը արգելում է նրանց ձերբակալել, դա պարզապես խայտառակություն է: Սա իրավական մսաղաց է, որ սրիկա տականք ազգադավ  կուռքը տարածել է մեր երկրում: Հիշո՞ւմ եք չէ երջանիկ Հայաստանում ենք ապրում, որտեղ իրավունքը զրոյացվել է: Մենք ամուր ենք մեր պայքարում կբողոքարկվի ձերբակալումը, սպասենք դատական համակարգի արձագանքին»,- նշեց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: