ԱԱԾ-ն այս րոպեներին անհայտ պատճառով խուզարկություն է իրականացնում Կարեն Բեքարյանի բնակարանում. նա բերման է ենթարկվել

18:49 • 19.02.21

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում:

Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:

Tert.am-ին այս պահին չի հաջողվել պարզել, որն է խուզարկության պատճառը և ինչ էր փնտրում ԱԱԾ-ն լրատվամիջոցի հիմնադրի տանը: