«Ռումինիայի ափերի մոտ խորտակված բեռնատար նավը ռուսական չի եղել». ՌԴ նավաստիների արհմիություն
Volgo Balt 179 չոր բեռնատար նավը, որը խորտակվել է Ռումինիայի ափերի մոտ, նավարկել է Կոմորյան կղզիների դրոշի ներքո:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ նավաստիների արհմիությունից, նշելով՝ ուկրաինական Seatrans CO LTD-Nikolayev ընկերությունը նավի սեփականատերն է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այսօր Սև ծովում Ռումինիայի ափերի մոտակայքում խորտակվել է Volgo Balt 179 բեռնատար նավը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ: Նավի անձնակազմը բաղկացած է եղել 13 մարդուց (12 տղամարդ և 1 կին), որոնք բոլորն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են:
Անձնակազմի 10 անդամ փրկվել է, իսկ 2-ը՝ զոհվել: Փրկարարական գործողությունները շարունակվում են:










