«Սողում էի գորգի վրա՝ ծխելով ցանկացած բան, որը կնմանեցնեի կրեկ կոկաինի»․ Բայդենի որդին պատմել է թմրանյութերից կախվածության ամենածանր շրջանի մասին (լուսանկարներ)

12:48 • 05.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, CBS Sunday Morning-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է թմրանյութերից կախվածության մասին՝ խոստովանելով, որ կախվածության ամենածանր շրջանում կրեկ կոկաին (կոկաինի բյուրեղային տեսակը, ի տարբերություն սովորական կոկաինի՝ այն ընդունում են ծխելու միջոցով) է փնտրել ամենուր՝ նույնիսկ հատակին, և դրա արդյունքում, հավանաբար, նույնիսկ պարմեզան պանիր է ծխել։

«Ծնկների վրա սողում էի գորգին ու ձեռքերով փնտրում էի՝ ծխելու ցանկացած բան, որը կնմանեցնեի կրեկ կոկաինի։ Ես, հավանաբար, ավելի շատ պարմեզան պանիր եմ ծխել, քան մեկ ուրիշը»,- խոստովանել է ԱՄՆ նախագահի որդին։

Հանթեր Բայդենը, որը մի քանի օրից կներայացնի իր «Գեղեցիկ երևույթներ» (Beautiful Things) վերնագրով հուշագրությունը,  խոստովանել է՝  «մի անգամ 13 օր չի քնել ու ամբողջ օրը ծխել ու օղի է խմել»։

Նրա խոսքով՝ 2015-ին սկսել է թմրանյութեր ու ալկոհոլ օգտագործելիր եղբոր՝ Ջոզեֆ Բո Բայդենի մահից հետո, իսկ հայրը փորձել է օգնել իրեն։

Սպիտակ տան ղեկավարի որդին հարցազրույցի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները՝ խոստովանելով, որ հայրը մինչ օրս ամեն երեկո զանգահարում է իրեն։

«Մենք խոսում ենք առնվազն ամեն երեկո։ Իմիջիայլոց, նա ամեն երեկո ոչ միայն ինձ հետ է խոսում, այլև զանգում է իմ աղջիկներին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հանթեր Բայդենը նաև հայտարարել էր`տարիներ առաջ հորը հորդորել է, որպեսզի հրապարակայնորեն աջակցություն հայտնի իր և հանգուցյալ եղբոր` Ջոզեֆ Բո Բայդենի այրու՝ Հոլիի հետ սիրային հարաբերություններին:

Hunter Biden sat down with 'CBS Sunday Morning' and spoke about his drug addiction, his relationship with sister-in-law Hallie Biden, the ongoing FBI investigation into his finances and his decision to join the board of BurismaHunter Biden (left) explained to Tracy Smith (left) why he ended up dating Hallie Biden after the death of his brother Beau in 2015. He broke down in tears when she reminded him that his father, President Joe Biden, almost lost him to drug addictionPhotos of Hunter smoking a crack pipe and appearing inebriated that were found on the laptopPhotos of Hunter smoking a crack pipe and appearing inebriated that were found on the laptop