«Հանուն Պուտինի նկատմամբ ունեցած պարտքի` պատրաստ եմ սողալ հազարավոր կիլոմետրեր ցանկացած ուղղությամբ և կատարել ցանկացած բարդության հրաման». Կադիրով

15:05 • 28.05.21

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը սոցիալական ցանցերում խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական հավատարմության մասին, գրում է svpressa.ru-ն:

Նշվում է՝ Կադիրովին դուր չի եկել այն փաստը, որ որոշ լրագրողներ պարբերաբար փորձում են նրա խոսքերը հակադրել Պուտինի ցուցումներին:

«Երբ ես ասում եմ, որ ես Պուտինի հետլակ զինվորն եմ (հետևակ), դա ասում եմ բառի բուն իմաստով: Եթե նա նույնիսկ նախագահ չլիներ, հանուն իր հրամանը կատարելու, հանուն նրա նկատմամբ ունեցած պարտքի` ես պատրաստ եմ սողալ հազարավոր կիլոմետրեր ցանկացած ուղղությամբ և կատարել ցանկացած բարդության հրաման», - գրել է Չեչնիայի ղեկավարը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ, իր կարծիքով, երկրում պարտադիր պատվաստումների ներդրումը «ոչ խելամիտ է չի կարելի»: Ի պատասխան՝ Կադիրովն առաջարկել էր պատվաստումներից հրաժարվածներին ամենավերջում բուժել:

 

«Հանուն Պուտինի նկատմամբ ունեցած պարտքի` պատրաստ եմ սողալ հազարավոր կիլոմետրեր ցանկացած ուղղությամբ և կատարել ցանկացած բարդության հրաման». Կադիրով