Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ պահանջել են նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար (լուսանկարներ)

12:03 • 30.05.21

Նախօրեին տասնյակ հազարավոր բրազիլացիներ մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել, հաղորդում է CNN-ը։

«Բոլսոնարուի կառավարությունն ավելի վտանգավոր է, քան վիրուսը»,- հայտարարել է ընդդիմադիր Սամարա Մարտինսը։

Հեռուստաալիքը հաղորդում է՝ Սան Պաուլոյի, Ռիո դե Ժանեյրոյի և այլ քաղաքների ցուցարարները փողոցներում շրջել են «Բոլսոնարո՛ւ, հեռացիր» գրությամբ պաստառներով և պահանջել են պատվաստանյութեր ձեռք բերելու համար ավելի շատ դրամական միջոցներ տրամադրել։

Նշվում է նաև, որ Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը ներկայում հետաքննում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության գործողությունները։

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել էր անցյալ տարվա փետրվարի 26-ին։ Երկիրը վարակվածների թվով (ավելի քան 16,4 մլն) ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Երկրում կորոնավիրուսից մահացել է 461 142 մարդ։

Հիշեցնենք, որ օրերս Բոլսոնարուն դիմել էր երկրի դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել մայիսի վերջին երեք նահանգների կողմից սահմանված կարանտինային սահմանափակումները։

«Հայցի նպատակն է ապահովել քաղաքացու իրավունքների պահպանումը, ինչպիսիք են՝ ազատ տեղաշարժման, աշխատելու և ապրուստի միջոցներ ստանալու, կյանքի և առողջության իրավունքը», - ասված էր նրա հայտարարության մեջ։

Brazilians stage nationwide protests against President Bolsonaro's Covid  responseBrazilians stage nationwide protests against President Bolsonaro's COVID  response | SaltWireTens of thousands of Brazilians march to demand Bolsonaro's impeachment |  Brazil | The GuardianBrazilians Stage More Protests Against Bolsonaro | Voice of America -  EnglishBrazilians stage nationwide protests against President Bolsonaro's COVID  response | ReutersDemonstrators set fire to an effigy of Bolsonaro in Rio de Janeiro.A protester wears a sign accusing Bolsonaro of genocide.

Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ պահանջել են նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար (լուսանկարներ)