«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ». Ա. Ավանեսյանը՝ զոհվածների դիերի՝ նկուղներում պահվելու համար իր հրաժարականի պահանջի մասին

22:28 • 02.06.21

Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին:

«Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունը ուղղել»,- ասել է Ավանեսյանը:

Նշենք, որ այսօր քաղաքացիները Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք բարձրացնում էին իրենց բողոքի ձայնը օրերս պարզված այն իրողության մասին, որ զոհված զինծառայողների մարմինները պահվում են նկուղներում:

Քաղաքացիները պահանջում էին Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը և նշում ՝ եթե մի փոքր մարդկային արժեք կա նրա մեջ, ապա պետք է հրաժարական տա:

«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ». Ա. Ավանեսյանը՝ զոհվածների դիերի՝ նկուղներում պահվելու համար իր հրաժարականի պահանջի մասին