Հռոմի պապն աղիքային վիրահատության է ենթարկվել

09:27 • 05.07.21

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին տեղափոխվել է Հռոմի «Ագոստինո Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ նրան աղիքային վիրահատության են ենթարկել: Հաղորդվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գրում է eadaily.com-ը՝ Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ հովվապետը լավ է տարել վիրահատությունը: Վիրահատությունից հետո, ըստ կոմյունիկեի, կհրապարակվի բժշկական տեղեկագիր:

Նույն օրը՝ մինչ հոսպիտալացումը, Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավանդական քարոզչություն է իրականացրել՝ դիմելով հավատացյալներին և նրանց տեղեկացնելով Բուդապեշտ, ապա Սլովենիա սպասվող ուղևորության մասին (սեպտեմբերի 12-15):

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, վիրահատական միջամտություն էր արվելու աղիների դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված:

 

Հռոմի պապն աղիքային վիրահատության է ենթարկվել