Կուբայի իշխանությունները հաստատել են հակակառավարական ցույցի ընթացքում առաջին զոհի մասին լուրը (լուսանկարներ)

14:32 • 14.07.21

Կուբայի իշխանությունները հաստատել են բախումների հետևանքով մեկ ցուցարարի մահվան լուրը՝ նշելով, որ քաղաքացին եղել է այն խմբի մեջ, որը հարձակվել է կառավարական հաստատության վրա, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ ականատեսների խոսքով՝ անվտանգության ուժերը թիրախավորել են խմբի անդամներին։

36-ամյա Դիուբիս Լաուրենցիո Թեժեդայի մահվան պաշտոնական բացատրություն դեռևս չկա, մինչդեռ Ներքին գործերի նախարարն ասել է, որ «սգում է այդ մարդու մահը»։ Միջադեպը տեղի է ունեցել Հավանայի Լա Գվինեա թաղամասում, որի բնակիչներից Ուալդո Հերերան ասել է, որ ոստիկանության ուժերը հանել են զենքերն ու կրակ բացել ցուցարարների ուղությամբ։

Երեքշաբթի օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ և շատերն իրենց հարազատների մասին տեղեկություններ են փնտրում։ Ձերբակալվածների թվում է իսպանական ABC թերթի լրարող Կամիլա Ակոստան, ինչի առնչությամբ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Էմանուել Ալբարեսը կոչ է արել ազատ արձակել լրագրողին և հարգել «ազատ և խաղաղ» ցույցեր անցկացնելու մարդկանց իրավունքը։

Հայտնի է, որ Կուբայում բջջային համացանցից օգտվելու արտոնությունը տրվել է 2018 թվականին, սակայն այն վերահսկվում է պետության կողմից։ NetBlocks դիտորդական առաքելությունը երկուշաբթի հայտնել է, որ պետական ինտերնետային մատակարար Etecsa ընկերությունն արգելափակել է մուտքը WhatsApp և Facebook հարթակներ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կուբայի 36-ամյա քաղաքացին Հավանայի Արրոյո-Նարանխո թաղամասում ոստիկանական ուժերի վրա կատարված հարձակման ժամանակ մահացու վնասվածքներ է ստացել:

Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները հարձակումներ են գործել տների վրա, բեռնատարներ հրդեհել, քարերով ու դանակներով հարձակվել իրավապահների և խաղաղ բնակիչների վրա. կատարվածի հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը: Ցույցերի և անկարգությունների մասնակիցները ձերբակալվել են, կա մի քանի վիրավոր: Ցուցարարները պահանջում են արագացնել պատվաստման տեմպերը, մինչդեռ Կուբայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում` օրական մոտ 7000 դեպք: Կիրակի գրանցվել է մահվան 47 դեպք:

Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը, մեկնաբանելով տեղի ունեցող ցույցերը, հայտարարել է, որ դրանք սադրանք են ԱՄՆ–ի ուղարկած վարձականների կողմից` երկիրն ապակայունացնելու համար:

Cuban riot police are out in force on the country's streets as the authorities block social media networks in a bid to end 'unprecedented' protests over high prices and food shortagesRiot police who were clad in black body armour and helmets while carrying batons and shields were seen arresting dozens of demonstrators who had gone out to protest again on MondayRiot police walk the streets of Havana on Monday as protesters carry wooden batsScores of riot police are seen walking the streets of Havana on Monday after anti-government protests took placeThousands of Cubans took to the streets from Havana to Santiago on Sunday chanting 'down with the dictatorship' in the biggest anti-government demonstrations on the Communist-run island in decadesA man is arrested during a demonstration against the government of Cuban President Miguel Diaz-Canel in Havana on SundayCuban President Miguel Diaz-Canel denounced vandalism across various cities on Sunday in Cuba's biggest anti-government demonstrations in decades as some protesters overturned police cars in HavanaUS President Joe Biden has since urged Cuba's communist government to 'hear' the protesters and said the U.S. stands with the Cuban people and their call for freedomPlainclothes police officers detain a person during protests outside the Capitol building in Havana on SundayCuban demonstrators face down members of the security services in Havana on SundayCuban President Miguel Diaz-Canel (center) walks accompanied by supporters in San Antonio de los Banos on SundayThousands of Cubans took part in rare protests Sunday against the Communist government, marching through a town chanting 'Down with the dictatorship' and 'We want liberty'. The image above shows Cubans in Havana on SundayA man is arrested during a demonstration against the government of Cuban President Miguel Diaz-Canel in Havana on SundaySecurity forces loyal to the government detain a protester in Havana, Cuba, on SundayThousands are seen marching in the streets of the Cuban capital on SundayA man is arrested during a demonstration against the government of Cuban President Miguel Diaz-Canel in Havana on Sunday

Լուսանկարները բրիտանական Daily Mail պարբերականից։