Բրազիլիայի նախագահին հիվանդանոց են տեղափոխել մոտ 2 շաբաթ տևող զկռտոցի պատճառով

09:58 • 15.07.21

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին հուլիսի 14-ին հիվանդանոց են տեղափոխել մոտ 2 շաբաթ տևող քրոնիկ զկռտոցի պատճառով, հայտնում է Associated Press-ը։

Նա գտնվում է Բրազիլիա քաղաքի բանակային հիվանդանոցում և, ըստ տեղեկությունների, «իրեն լավ է զգում»:

Վերջին շաբաթների ընթացքում Բոլսոնարուն խոսելու ընթացքում մի քանի անգամ դժվարություններ է ունեցել զկռտոցի պատճառով: Ռադիոյով ելույթ ունենալիս նա ներողություն էր խնդրել ունկնդիրներից և ասել, որ զկռտում է արդեն քանի օր և 24 ժամ շարունակ:

Բրազիլիայի նախագահը հավանաբար անհապաղ վիրահատության կենթարկվի աղիքային խցանման պատճառով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախագահին հիվանդանոց տեղափոխելու որոշումը կայացրել է նախագահի աշխատակազմում գործող բժշկական խումբը՝ որովայնի շրջանում ցավի պատճառները պարզելու համար։ 

Բոլսոնարուն 2018 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ դանակահարվել էր՝ վնասելով աղիները: Քրոնիկ զկռտոցն առաջանում է հիմնականում աղիների խցանման հետևանքով, ինչի դեպքում վիրահատությունը պարտադիր է։