Դատախազության արձագանքը` կառույցին առնչվող հրապարակման վերաբերյալ

22:10 • 09.02.23

Tert.am-ի «Արդարադատության ակադեմիայի Խորհրդի նախագահ չի ընտրվել Վարդապետյանի տեղակալ Մանասյանը․ բարեփոխման անվան տակ ո՞րն է Ակադեմիայի ռեկտորին Որակավորման հանձնաժողովից հանելու՝ Դատախազության իրական նպատակը» հրապարակմանն արձագանքել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, լրատվամիջոցին հայտնելով կառույցի տեսակետը, որը, որպես հրապարակման կողմ հանդիսացող կառույցի պատասխան, հրապարակում ենք ստորև.

«Դատախազությունը զբաղված է բովանդակային աշխատանքով, հետևաբար, հարկ չի համարում անդրադառնալ առաջին հայացքից անանուն, իսկ իրականում հայտնի հեղինակի բամբասանքներին և հերյուրանքներին»: