Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյանը՝ Անկարայում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, որ ձեռք է բերվել Անիի կամուրջը համատեղ ջանքերով վերանորոգելու պայմանավորվածություն:
ԱԳ նախարարն այս մասին ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության համատեքստում:
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին (հայ-թուրքական կարգավորման) վերաբերող որոշակի դետալներ: Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», -ասել է նա:










