Ճապոնիայում լողափին կրկին անհայտ ծագման մետաղյա գունդ է հայտնաբերվել

14:07 • 02.03.23

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայի իշխանությունները տեղական կղզիներից մեկի ափին մոտ 1,5 մետր տրամագծով մետաղյա գունդ են հայտնաբերել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Fuji TV-ին, հայտնաբերված օբյեկտի ծագումն ու նպատակը դեռևս անհայտ են։

Կագոսիմայի իշխանությունները ստուգման արդյունքում պարզել են, որ գունդը դատարկ է, բայց այնքան ծանր, որ այն շատ դժվար է տեղից շարժել։ Ենթադրություններից մեկի համաձայն՝ դա կարող է լինել խարսխավոր լողան, որը դուրս Է նետվել ափ։

Օրեր առաջ՝ փետրվարի 21-ին, նմանատիպ մեկ այլ գունդ էր հայտնաբերվել երկրի կենտրոնական հատվածում՝ Շիզուոկա պերֆեկտուրայի լողափին։

Ավելի վաղ Շիզուոկայի իշխանությունները մտահոգություն էին հայտնել, որ հայտնաբերված առարկան կարող է պայթյունի սպառնալիք կրել, սակայն ավելի ուշ մետաղյա գնդի ներսում պայթուցիկ չի հայտնաբերվել։